“Սպայկան” Ձերն է, դրա համա՞ր կօգնեք
Աջակցություն արմավիրցիներին նախաձեռնության ղեկավար Նարե Գրիգորյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ օրեր առաջ տեղացած կարկտի հետևանքով տուժածներին աջակցելող նախաձեռնությունը գնալու են Արմավիր գյուղ` հողագործական աշխատանքներ առաջարկելու:
“Որպես քաղաքացի ուզում ենք կիսել գյուղացիների ցավը: Մեկ շաբաթ է, ինչ աղետը տեղի է ունեցել, սակայն ոչինչ չի արվում: Կրակը “Սպայկայում” էր դեռ`կառավարությունն ասում է կօգնի: Ձերն է, դրա համա՞ր կօգնեք, իսկ գյուղաիցին արդեն քանի օր է տուժված վիճակում է, բայց ոչ մի հստակ խոսք չկա, ոչ մի աջակցություն”:
Անդրադառնալով հակակարկտային կայանների աշխատանքին` Ն. Գրիգորյանը հայտնեց, որ կան գյուղեր որտեղ չկան այդ կայանները, սակայն որտեղ եղել են, չեն աշխատել.
“Եղել են սխալ կրակոցներ, և այն արդյունք չի տվել, պետք են մասնագետներ, որոնք ճիշտ աշխատանք կտանեն հակակարկտային համակարգերի հետ”:
Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Եղիազար Ասմարյանը նշեց, որ տեղացած կարկտի հետևանքով ոչնչացվել է ամբողջ բերքը:
“Ոչինչ չի մնացել` խաղող, գիլաս, բանջարաբոստանային կուլտուրաներ: Չգիտենք` ոնց ապրել: Բոլորը վարկեր են վերցրել, բայց ոնց պետք է տանք` չգիտենք: Կառավարությունից խնդրում ենք սառեցնել մեկ-երկու տարով վարկերը, մի քիչ էլ վարկ տան, որ կարողանանք գոնե մյուս գարնանը այդ գումարները վերադարձնենք”: