26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հասկանում ենք, որ սա ձեր վերջին շանսն է. Նաղդալյանը` Օսկանյանին

Կարծում եմ,  արժե մեր կոլեգաներին հիշեցնել, որ էական հնարավորություն իրենց  տրված է եղել սրանից 4 տարի առաջ, երբ իրենց կուսակցության  ցուցակով,  բավական լուրջ թվով Երևանի ավագանիներ ընտրվեցին, և 4 տարի շարունակ բոլոր հնարավորություններն ունեին ակտիվ աշխատելու, առաջարկներ, ծրագրեր իրագործելու, բարելավելու մեր քաղաքացիների կյանքը, այլ ոչ թե պասիվ, կրավորական պահվածք դրսևորելու և այսօր էլ ասելիք չունենալու: […]

Բա ինքն ասեց, ես չասեմ. Մինասյանն ու Աշոտյանը գիտությունից՝ քաղաքականություն

Ազգային ժողովում ՛՛Կրթության մասին՛՛ ՀՀ օրենքի քննարկման ժամանակ երկխոսություն ծավալվեց ԿԳՆ պաշտոնակատար Արմեն Աշոտյանի և ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև: ՀՅԴ-ի առաջարկով նախատեսվում է հնարավորություն տալ և սահմանամերձ, և լեռնային շրջանների ուսանողներին անվճար սովորել բուհ-երում՝ պայմանով, որ հետագայում աշխատեն կառավարության նախատեսած վայրերում: Կառավարությունն այս առաջարկին դրական եզրակացություն է տվել, ինչի համար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն հայտնեց: […]

Վարդան Օսկանյանը ծաղիկ չի տնկելու

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու քարոզարշավի ընթացքը վերլուծեց ավագանու ԲՀԿ ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանը: Օսկանյանը նշեց, որ եթե Երևանի քաղաքապետի պաշտոնը դիտարկենք կենցաղային խնդիրները լուծելու համար, ապա ինքը էնտեղ անելիք չի ունենա. “Մենք համարում ենք , որ սա և քաղաքական նշանակության ընտրություններ են, և տնտեսական, և նաև քաղաքային, եթե կարողանում ես քաղաքին մոտենաս որպես […]

Չնչին, տհաս, մանկամիտ. Լյուդմիլա Սարգսյանն արհամարհում է

՛՛Նրանք այնքան չնչին ու անտեսանելի մարդիկ էին, որոնք հիմա իրենց իրավունք են վերապահում ասել, թե ով է ՍԴՀԿ-ը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն՝ արձագանքելով օրենքով գրանցված ՍԴՀԿ-ի անդամ Վարազդատ Եղիազարյանի հայտարարությանը, որ Լյուդմիլա Սարգսյանն ու Գուրգեն Եղիազարյանը իրավունք չունեն իրենց ՍԴՀԿ անդամներ անվանել և անվանելու դեպքում նրանք կհամարվեն ինքնակոչներ: […]

Բագրատյանը սահմանին տեսածից ցնցվել է

Շաբաթ կիրակին անցկացրեցի հանրապետության հյուսիսում։ Առիթը բաց չթողեցի մի քանի ժամով հատելու Վրաստանի սահմանը։ Ու տեսա մեր օրերում ցնցող մի տեսարան. հարյուրավոր ու հազարավոր հայեր ոտքով լքում են Հայաստանը։ Իրապես, վերջին տարիներին արտագաղթ միշտ է եղել։ Բայցք այսպիսի բան ես չէի տեսել։ ես նույնիսկ հարցրեցի, թե այս ի՞նչ է եղել։ Մեր սահմանապահների հետ կանգնած քաղաքացիները, […]

Տեսախցիկներ “Հյուսիսային պողոտայում”

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2013 թվականի մայիսի 1-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Տերյան  և Հին Երևանցու փողոցների խաչմերուկում (Հյուսիսային պողոտա): Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: […]

ԱԳՆ-ից վշտով տեղեկացնում են

Արտաքին գործերի նախարարությունը խորը վշտով հայտնում է, որ ապրիլի 24-ին կյանքից վաղաժամ հեռացել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Հասմիկ Սողոմոնյանը: Հասմիկ Սողոմոնյանը ծնվել է 1951թ. ապրիլի 4-ին Երևանում: 1974թ.-ին ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը: Աշխատանքային գործունեությունը սկսել է ՀԽՍՀ Արտաքին գործերի նախարարությունում 1977թ.-ից: Տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀԽՍՀ ԱԳՆ […]

Կոնկրետ ծրագրեր Գյումրիում

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր  ընդունեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդին: Քաղաքապետը նախ ողջունեց տիկին Հիլիարդին և գոհունակություն հայտնեց սկսած 1992թ.-ից Հայաստանում և մասնավորապես աղետի գոտում գրասենյակի կողմից  իրականացրած բացմաթիվ ծրագրերի համար: Քարեն Հիլիարդն իր հերթին շնորհակալություն հայտնեց Սամվել Բալասանյանին ընդունելության համար և տեղեկացրեց, որ սա իր առաջին այցն է […]

Ինքնակոչ են

ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանը հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ՝ ՛՛Վերջին երկու տարիներին իրենց ՍԴՀԿ անդամներ ներկայացնող Լյուդմիլա Սարգսյանը և Գուրգեն Եղիազարյանը (վտարվել են 2009 թ-ին) բազմիցս լրատվամիջոցներով անդրադարձել են Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության գործունեությանը՝ իրենց անվայելուչ խոսքեր թույլ տալով ՍԴՀԿ ղեկավարության հասցեին: Որպես կանոն՝ ՍԴՀԿ ներկայացուցիչները չեն պատասխանել այս անձնավորություններին, հաշվի առնելով, որ […]

ՀԱԿԿ-ը հանցագործության մասին հայտարարություն է ներկայացրել գխավոր դատախազությանը

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ իրենք հանցագործության մասին հայտարարություն են ներկայացրել ՀՀ գխավոր դատախազությանը: ՀԱԿԿ-ը մեղադրում է գործող քաղաքապետ, ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանին` վերջինիս հայտարարագրված ունեցվածքը համարելով պետական փողերի յուրացման արդյունք. “Մեր մեղադրանքը կազմել ենք պաշտոնապես հայտարարագրված գույքի հիման վրա: Պարզվում է, որ Տարոն Մարգարյանը Ավան վարչական շրջանի ղեկավար եղած […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված