Այդ անմեղսունակությունը կարող ենք վերագրել հենց Արման Մելիքյանին

“Փախստականները և միջազգային իրավունքը” քաղաքացիական հասարակության ցանցը այսօր հրապարակել էր հայտարարություն, որում մեղադրում է ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանին եւ պետական քարոզչամեքենային վերջինիս սատարելու համար: Հրապարակման մեջ Գրիգորի Այվազյանը որոկվել է,որպես անմեղսունակ և քաղաքական աճպարար:
Գրիգորի Այվազյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ամենի հետևում կանգնած է Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, որը հիմա անգործ է և իր նախկին քատուղարուհի ` Էլեոնորա Ասատրյանի հետ միասին սադրանքներ է հեղինակում:
Անմեղսունակության մեղադրանքը Արման Մելիքյանին փոխադարձելով` Այվազյանն ասաց.”Այդ անմեղսունակությունը կարող ենք վերագրել հենց Արման Մելիքյանին, որը ամեն տարի մասնակցումա Հայաստանի նախագահական ընտրություններին , փնովումա ամեն ինչը և իրականում իրա հետևում ոչ հայ ժողդովուրդ կա և ոչ էլ Ղարաբաղ կամ ադրբեջանահայություն, իսկ մեր բոլոր նախաձեռնությունները բխում ենք ադրբեջանահայերի արմատական շահերից”:
Գրիգորի Այվազյանը տեղեկացրեց նաև, որ ինքը պատրաստվում է իր թեկնածությունը առաջադրել Ադրբեջանի նախագահի ընտրություններին և դա բոլորովին էլ աբսուրդ չէ, քանի որ ինքը դեռ այդ երկրի քաղաքացի է.
”Մենք պատրաստ ենք իսկույն մեկնել Բաքու, մենք ունենք ևս մի շարք անգամ էքսկլյուզիվ տեղեկություններ և շուտով մամուլի ասուլիս կհրավիրենք այդ տեղեկությունները հրապարակելու համար: Ասեմ միայն, որ Բաքուն մեզ արձագանքել է և ասեմ Ձեզ որ համահունչ է արձագանքել մեր նախաձեռնությանը”:
Արման Մելիքյանի գործողությունները Գրիգորի Այվազյանը որակեց արկածախնդրություն: