14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

՛՛Բիզնեսները գրանցում են զոքանչների ու աներների անուններով՛՛

՛՛Գնահատականի և ճաշակի հարց է, լավ քննարկումներ էին, քաղաքական քննարկումներ էին, եթե հաշվի չառնենք, որ երբեմն ոչ կոռեկտ արտահայտություններ էին արվում: Ես չգիտեմ՝ ինչ նկատի ունի պարոն վարչապետը, երբ ասում է մտքի փոփոխություն, սակայն պետք է փաստել, որ լավ քննարկումներ տեղի ուենցան՛՛,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ ի պատասխան հարցի, թե համաձայն է վարչապետի այն հայտարարության հետ, որ այս օրերին տեղի ունեցավ մտքի հեղափոխություն:

Դիտարկմանը, թե վարչապետը բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի փաստն էլ է որպես մտքի հեղափոխություն ներկայացրել, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. ՛՛Եթե դա է մտքի հեղափոխությունը, ապա դա մտքի հեղափոխությաւն չէ, դա քայլ է օրենքում աշխատելու՛՛:

Հակոբյանը նկատեց, որ ճիշտ քայլ է այդ հայտարարագրերը հրապարակելը, միաժամանակ նշելով, որ նրանք, ովքեր հրապարակում են իրենց ունեցվածքի հայտարարագրերը, քննադատվում են: ՛՛Այլ հարց է, որ մեր քաղաքական դաշտը տեղափոխվում է այնտեղ, որ իրենց զոքանչներով, աներներով են գրանցում իրենց բիզնեսը: Որոշներն էլ, իհարկե, զգուշանում են, որովհետև եթե հայտարարագրեն, լուրջ խնդիրներ կունենան՛՛,-ասաց Հակոբյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ