08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Տղամարդու արարք չէր. Սահակյանից պահանջում են ներողություն խնդրել

՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի ՛՛Ժառանգության՛՛ պատգամավոր Զարուհի Փոստանջյանից: 

՛՛Ես անթույլատրելի եմ դիտում Գալուստ Սահակյանի արած վիրավորական արտահայտությունները պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին: Եթե մի կողմ դնենք Գալուստ Սահակյանի տարիքը, նրա դերը ԱԺ-ում, որպես տղամարդ` դա տղամարդու արարք չէր: Ես անընդունելի եմ համարում նաև, երբ մեր խմբակցության անդամներն են նման արտահայտություներ թույլ տալիս:

Բայց Գալուստ Սահակյանի արտահայտությունները գերազանցեցին խորհրդարանում եղած բոլոր դեպքերին, երբ անձնական վիրավորանք էր հասցվում մեկը մյուսին: Նա պետք է քաջություն ունենա ներողություն խնդրել Զարուհի Փոստանջյանից՛՛,-այսօր Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Հակոբյանը:

Հիշեցնենք, որ անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին, ով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ”խարդախ դատախազ” էր անվանել՝  Սահակյանը ասել էր. ՛՛Երկրի դատախազից միայն հանցագործերն են բողոքում: Առաքինի տիկնոջը հիշեցնում ենք, որ Ազգային ժողովը մայրուղի չէ, որ մեքենան այստեղ կանգնեցնի, իսկ չկագնեցնելու դեպքում էլ, դժգոհի՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ