23 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ինչու մինչև հիմա չեք արել… երեւանցիները ԲՀԿ-ի խոստացած

Այսօր` ապրիլի 25-ին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամամսնական ցուցակի առաջատարներ Վարդան Օսկանյանն ու Գուրգեն Արսենյանը հանդիպեցին ՛՛Քանաքեռ գէս՛՛ թաղամասի բնակիչների հետ: Նախ ելույթ ունեցավ Արսենյանը, ով բնակիչներին խնդրեց իրենց ձայնը տալ ԲՀԿ-ին, քանի որ երկրում ստեղծված վիճակը բավական վատ է: ՛՛ Ես անձամբ կառավարության անդամներից որևէ մեկի հետ անձնական խնդիր չունեմ, բայց […]

Հաստատվեց Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկի նմուշը /վիդեո/

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստի օրակարգում երկու հարց էր: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը  հայտարարեց, որ  այսօր լրացել է ինքնաբացարկ հայտարարելու վերջնաժամկետը: Ինքնաբացարկի դիմում է ներկայացրել “Առաքելություն” կուսակցությունից Լուսինե Մարտիրոսյանը : ԿԸՀ անդամները միաձայն քվեարկությամբ ընդունեցին Լուսինե Մարտիրոսյանի ինքնաբացարկի դիմումը: Որևէ դաշինք կամ կուսակցություն ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել: Մուկուչյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների 7 […]

Ոստիկանապետի տեղակալը ազատվել է աշխատանքից` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար

Ըստ ոստիկանության կայք-էջի,  ապրիլի 23-ին Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածում Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում  www.ilur.am  լրատվական կայքի թղթակցի մասնագիտական պարտականությունները խոչընդոտելու վերաբերյալ ոստիկանության Նոր Նորքի բաժնում հետաքննություն է կատարվում: Տեղի ունեցածի վերաբերյալ մի հրապարակման մեջ նշվել էր, որ միջադեպի վայրում ծառայություն կատարող ոստիկանը չի միջամտել, չի փորձել կանխել միջադեպը: Հրապարակման առնչությամբ ոստիկանության Երեւան քաղաքի […]

Վարդանիկը զգուշացրել է` “զրույցը շարունակվելու ա”

Henaran.am-ի տեղեկություններով Շիրակի մարզպետ  Ֆելիքս Ցոլակյանը եւ մարզի դատախազ Կարեն Շահբազյանը իրենց մոտ են հրավիրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին ու “տղավարի” խոսել: Հիշեցնենք, ապրիլի 23-ին Գյումրիում ողբերգական միջադեպ էր տեղի ունեցել Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի կողմնակիցների միջեւ, որի հետեւանքով  հրազենային վնասվածքներ ստացած “Շեկո” մականվամբ Արտյոմ Կարապետյանը, ով […]

Ինչ եք ուզում ինձանից … Ծառուկյանը, նախագահականն ու “հանրային շահը”

”Եթե տիկին Զոհրաբյանը որևէ հայտարարություն է արել, ուրեմն այն չափազանց հիմնավորված է և պատճառաբանված է հանրային շահով”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, երբ հետաքրքրվեցինք, թե տեղյակ է` ինչու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել նախագահական ընտրություններին: Նախօրեին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այս առնչությամբ ասել էր, որ Ծառուկյանն ամռանը […]

Հովնանյան դպրոցի սաները Մայր Աթոռում էին

Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ: Ողջունելով սաների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին աշակերտներին հնարավորություն ընձեռելու համար այցելելու Հայրենիք, հաղորդակցվելու սրբություններին […]

Դեպի Արցախ

Օրերս Հայաստանի պատմության թանգարանում կայացավ ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի  կապակցությամբ հայտարարված “Արցախ` իմ սեր, իմ հպարտություն” թեմայով շարադրությունների մրցույթի հաղթողների եւ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ հանդիպում: Վերջինս խրախուսական շնորհակալագրեր հանձնեց մրցույթի հանրապետական փուլի տասը հաղթողներին, որոնց շարադրությունները համարվել էին լավագույններ: Ուրախությամբ նշենք, որ լավագույնների մեջ է Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի 2-րդ ուսումնական […]

Ո՞վ ում է ասում հեռացիր

“Ժառանգության” ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է “Ազատություն” կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի այն տեսակետին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հեռանա քաղաքականությունից: “Այս ընտրությունների արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀ քաղաքացիները Բագրատյանին ասեցին հեռու մնա ասպարեզից…. Եվ խոսում է մի մարդ, ով անվավեր քվեաթերթիկներից ավելի քիչ ձայն է ստացել… Եւ նույն Բագրատյանը, ով խոսում է […]

Շնորհակալություն ասացին կառավարությանը /վիդեո/

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին հավաքվել էին ձայնասկավառակի բիզնեսով զբաղվող ձայնագրման ստուդիաների և խանութ սրահների տերերը: “Ռեկո ռեկորդս” ստուդիայի հիմնադիր տնօրեն Դավիթ Խանոյանը Henaran.am –ին պատմեց, որ այս մեկ շաբաթվա մեջ իրենց խանութները չեն աշխատել և բնականաբար դա ազդում է իրենց սոցիալական վիճակի վրա: Դավիթ Խանոյանը նշեց նաև,որ այսօր կառավարության մոտ հավաքվել են ակնկալիքով.”Մենք նամակ […]

Մեկնարկեց Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Մոսկվա

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկվեցին դաշնակցային փոխհարաբերությունները: Ապրիլի  25-ին Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով եւ Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով՝ մեկնարկեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետեւ շարունակվեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի