19 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը` վերջին զանգի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:

Դուք այսօր ձեր առաջին քայլն եք կատարում մեծ կյանքի ճանապարհին եւ, ինչ ուղղությամբ էլ որ  ընթանա ձեր ուղին, շատ կարեւոր է, որ միշտ հիշեք, որ դուք հաղթանակած սերնդի ժառանգորդ եք ու պարտավոր եք ոչ միայն պահպանել, այլեւ զարգացնել ու հարստացնել բոլոր այն ձեռքբերումները, որոնք ձեզ է փոխանցվել մեծ դժվարությունների նաեւ բազում կյանքերի գնով:  

Վստահ եմ, որ ոչ միայն պահպանելու եք, այլեւ նոր որակներ եք հաղորդելու մեր ազգային այն արժեքներին, որոնք, դարեդար անցնելով, ձեր ծնողների եւ ուսուցիչների շնորհիվ փոխանցվել են ձեզ՝ դրանք հարստացած տեսնելու հավատով։

Հավատացեք, որ մենք՝ ավագներս, ոգեւորվում ենք ձեր յուրաքանչյուր հաջողությամբ եւ համոզված ենք, որ  դուք բավարար ուժ ու կամք ունեք հաղթահարելու ցանկացած դժվարություն եւ ձեր ներդրումն եք ունենալուք մեր երկիրի բարօրության ու մեր սիրելի մայրաքաղի շենացման ու այն ավելի լավը դարձնելու գործում։

Մեկ անգամ եւս շնորհավորելով ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, ուզում եմ միշտ հիշեք, որ գիտելիքների, կյանքի ճշմարիտ դասերի, մեծ ու փոքր հաջողությունների համար բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին. խորին հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում նրանց՝ իրենց հայրենանվեր աշխատանքի համար: Համոզված եմ, որ դուք իրականություն կդարձնեք ձեզ հետ կապված նրանց, եւ իհարկե նաեւ ձեր ծնողների  բոլոր հույսերն ու երազանքները։

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն եւ նորանոր բարձունքների նվաճում եմ մազթում ձեզ, իմ պատանի բարեկամներ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ