08 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վանո Մերաբիշվիլիին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի նախկին վարչապետ, “Միասնական Ազգային շարժում” կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին Քութաիսիում կայացած դատական գործընթացից հետո տեղափոխել են Թբիլիսիի համար 9 բանտը, հաղորդում է “Грузия-Онлайн”-ը: Նշենք, որ նույն բանտում է գտնվում նաեւ Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան:

Նախկին վարչապետը մեղադրվում է կոռուպցիայի, պետական միջոցներ վատնելու եւ ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ: Մերաբիշվիլիին 7-12 տարվա ազատազրկում է սպառնում: Մեղադրանքներ ենն հարուցվել նաեւ Կախեթիի նահանգապետ, աողջապահության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլիի դեմ: Նրանց երկուսին էլ մեղադրանք է հարուցվել ձերբակալումից մի քանի ժամ անց: 

2012-ի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում “Վրացական երազանք” ընդդիմադիր կոալիցիայի հաղթանակից հետո մի շարք ներկա եւ նախկին պաշտոնյաներ հայտնվեցին բանտում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ