22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Լարված իրավիճակ Բաղրամյան 26-ում … /վիդեո/

Բաղրամյան 26-ի դիմաց արդեն բավական լարված իրավիճակ է: Ինչպես տեղեկացում է Henaran.am-ի թղթակիցը, երթի մասնակիցները դեռեւս Մաշտոցի պողոտայից փորձում են փողոցով քայլել, սակայն Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանները նրանց արգելում են : Ակտիվիստ Ծովինար Նազարյանը նույնիսկ ավտոմեքենայի տակ էր ընկնում եւ նրան փրկեց ոստիկանը: Փողոցի տարբեր հատվածներում ոստիկանները պատեր են կազմում, նույնիսկ լրագրողներին չեն […]

Նունեի չափ էլ չկանք…միջադեպ /վիդեո/

Համազգային երթի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա, սակայն նախքան այնտեղ հասնելը Ամիրյան փողոցի վրա ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ միջադեպ գրանցվեց: Ակտիվիստ Կարեն Հարությունյանը, Ռուզան Գրիգորյանը եւ երթի այլ մասնակիցներ փորձում էին փողոցով քայլել` մայթով քայլելու փոխարեն, իսկ ոստիկանությունը նախապես հորդորել էր չխախտել հասարակական կարգը եւ քայլել մայթով: Ոստիկանները փորձեցին արգելել ակտիվիստներին փողոցով քայլել, սակայն […]

Հայտնի է խորհրդանշական հավաքականի կազմը

ՈՒԵՖԱ-ն հայտնել է այն 11 ֆուտբոլիստների անունները, ովքեր մտել են Չեմպիոնների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականի կազմի մեջ: Տուրի լավագույն դարպասապահն է դանիական Կոպենհագենի դարպասապահ Յուխան Վիլանդը , պաշտպաններն են Արսենալից Քիրոն Գիբսը , Բարսելոնայից Ժերար Պիկեն , Բենֆիկայից Լուիզաոն , Բավարիայից Դավիթ Ալաբան : Լավագույն կսապաշտպաններ են ճանաչվել Շախտյորից Ալեքս Տեյշերան , ՊՍԺ-ից Տիագո […]

ՀՀ Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինը

  Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին և բարեկամ Հայաստանի ժողովրդին Չինաստանի կառավարության, ժողովրդի և անձամբ իր անունից սրտանց շնորհավորանքներ և լավագույն մաղթանքներ է հղել ՉԺՀ Նախագահ Սի Ծինփինը: «Որպես Հայաստանի մեծ բարեկամ և գործընկեր, չինական կողմն ուրախ է, որ այսօր Ձեր ղեկավարությամբ հայ ժողովուրդն իր ջանքերով մեծ հաջողությունների է հասել պետականաշինության […]

Փաշինյանն ու Շահնազարյանը միացան /ֆոտո, վիդեո/

Ինչպես Ազատության հրապարակից “henaran.am“-ի թղթակիցը, այստեղ արդեն հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, ովքեր նախապես հայտարարել էին համազգային երթ անցկացնելու մասին:  Քաղաքացիներին միացան նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Արարատ ամսագրի խմբագիր Ալեն Սիմոնյանը, ՀԱԿ նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը: Հավաքվածների թվում ՀԱԿ-ի երիտթեւի ներկայացուցիչներին են, փակ շուկայի քանդման դեմ պայքարողները: Դավիթ Շահնազարյանը “henaran.am“-ի հարցին, թե արդյոք […]

Անգլիկան եկեղեցին առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել

Անգլիկան եկեղեցին Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ կին եպիսկոպոս է նշանակել: Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն,  Փեթ Սթորին եպիսկոպոս ` նշանակվել այսօր` Իռլանդիայում: Նրա ամուսինը նույնպես եկեղեցու սպասավոր է, զույգը երկու երեխա ունի։ Անգլիկան եկեղեցին Շոտլանդիայում եւ Ուելսում ևս իրավունք ունի կին եպիսկոպոսներ ձեռնադրելու, սակայն նման բան դեռեւս տեղի չի ունեցել։

Վարչապետի գլխին “կոտոշներ” են դրել /ֆոտո/

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը լուսանկարվել է ռեգբիի հավաքականի ֆուտբոլիստների հետ: Լուսանկարում երեւում է, թե ինչպես է բրիտանացի ռեգբիստ Մանու Տուիլագին “կոտոշներ դրել” վարչապետի գլխին:   Սպորտսմենի ընկերները հումորով են վերաբերվել դրան, սակայն շուտով Տուլիագին Թվիթթերի իր էջում ներողություն է խնդրել վարչապետից: “Ես ներողություն եմ խնդրում, որ փչացրել եմ նկարը: Շատ շնորհակալ եմ վարչապետից, որ […]

18 տարեկանում՝ “ռազբոյի” համար ազատազրկվեց. Մելինեին կործանել է սիրած տղան /վիդեո/

“Հանցագործություն եմ կատարել պահի ազդեցության տակ,՝ գիտակցելով, որ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ”,-Henaran.am-ի հետ զրույցում թեթևանալու հույսով պատմեց Աբովյան ՔԿՀ-ի դատապարտյալ Մելինե Գրիգորյանը: Աղջիկը հեռացել էր տանից սիրած տղայի պատճառով և հայտնվել լքվածի կարգավիճակում: Նրա աչքերում հուսահատությունը փոխվել է համբերատար սպասման, իրավաբան դառնալու երազանքը փոխակերպվել ու ազատության գույն է ստացել: Անձնագիրը թողել էր գումարի […]

Նախագահին հայ ժողովրդին շատ-շատ է սիրում /վիդեո/

ՀՀ նախագահի նստավայրում Հայաստանի Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրվեց նաեւ  ռադիոյի հաղորդավարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Վերա Հակոբյանը: Նա նախագահին շնորհակալություն հայտնեց եւ ասաց, որ իրեն եւ հայ ժողովրդին շատ-շատ է սիրում: 85-ամյա Վերա Հակոբյանի ասմունքը` տեսանյութում: 

Օզբիլիզի մասնակցությունը հարցականի տակ է

Վաղը Ռուսաստանի առաջնության շրջանակներում տեղի կունենա մոսկովյան գլխավոր դերբին. Սպարտակը կընդունի ԲԿՄԱ-ին: Տուրի կենտրոնական խաղի բոլոր տոմսերը արդեն վաղուց վաճառված են: Հանդիպումը հնարավոր է բաց թողնի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը , ով լիովին չի ապաքինվել վնասվածքից: Իսկ ահա Յուրա Մովսիսյանը պատրաստ է մասնակցել հանդիպմանը եւ հնարավոր է խաղադաշտ դուրս գա առաջին իսկ րոպեներից: Առաջնության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի