10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Չեզարե Պրանդելին խոսել է Հայաստանի հավաքականի պոտենցիալից

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին կայանալիք աշխարհի առաջնության ընտրական փուլում կկայանա Իտալիա – Հայաստան հանդիպումը: Խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել իտալացիների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին: Վերջինս մասնավորապես ասել է.

՛՛ Հայաստանի հետ խաղը կարեւոր է մեզ համար, որպեսզի հայտնվենք առաջին զամբյուղում հաջորդ վիճակահանության ժամանակ: Ինչ կապված է Բալոտելիի հետ, դեռ չեմ որոշել նա կխաղա, թե ոչ: Հայաստանի հավաքականի հետ խաղում կազմում փոփոխություններ կլինեն: Բուֆոնի փոխարեն կխաղա Մարկետին, հնարավոր է խաղա Ջուզեպե Ռոսին:

Հայաստանի հավաքականը լավ ֆուտբոլիստներ ունի: Կան 4 ֆուտբոլիստներ, ովքեր լավ հակագրոհներ են կազմակերպում: Մենք չպետք է դա թույլ տանք: Հայաստանին երկրորդ հորիզոնականում հայտնվելու համար հաղթանակ է պետք, այդ պատճառով մեզ համար հեշտ չի լինելու՛՛,- նշել է Պրանդելին:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ