15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ժամանակն է Զորի Բալայանին գժանոց տանել . Բաքվում նյարդային են

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Էլնուր Ասլանովը մեկնաբանել է Զորի Բալայանի բաց նամակը` ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, գրում է Day.Az-ը: 

“Դժվար է մեկնաբանել Զորի Բալայանի հերթական անհեթեթ եւ բորբոքված երեւակայության արդյունքի բարբաջանքը: Մաքուր թղթի վրա՝ նույնիսկ Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի ժամանակաշրջանը հասնող ինչ-որ պատմության ստեղծելը, որի մասին Զորի Բալայանի նման սանձազերծ ազգայնամոլից բացի ոչ ոք չի լսել եւ բնականաբար ոչ ոք չի հավատում- անմեղ խաղաղ բնակչության, անմեղ կանանց ու երեխաների գազանաբար սպանությունը արդարացնող հայության պսակն է:

Ժամանակն է Զորի Բալայանին գժանոց տանել, որպեսզի նա նկարի գժանոցի պալատի պատերին, ոչ թե նամակ գրի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին”,- ասել է Էլնուր Ասլանովը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ