Ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը

Ֆրանսիայում ձերբակալվել է Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլին: Տեղեկությունը հաստատել է Վրաստանի ԱԳՆ-ն, փոխանցում է lenta.ru-ն:
Կազերաշվիլին մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում` էթիլային սպիրտի մաքսանենգ առեւտուրը հովանավորելու համար: Այս խարդախության համար նախկին պաշտոնյան 12,3 մլն ԱՄՆ դոլարի կաշառք էր ստացել՝ ըստ հետաքննության:
Կեզերաշվիլին ներգրավված է նաև “Իմեդի” հեռուստաընկերության յուրացման գործով: Այս գործով անցնում է նաև Թբիլիսիի ներկայիս քաղաքապետ Գեորգի Ուգուլավան: