17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Որ բողոքենք, սխալ դեղ կսրսկեն ու հարազատին կմեռցնեն…/վիդեո/

Հանրային խորհրդի Առողջապահության և սոցիալական հանձնաժողովի անդամ Դոնարա Ալեքսանյանն ասում է, որ որոշ բժիշկների մոտ չգրված օրենք է հիվանդից գումար վերցնել այն դեպքում, երբ նա պետպատվերով է բուժվում, և լրացուցիչ գումար տալու պարտավորություն չունի:

”Որոշ բժիշկներ ասում են`պետք է վճարեք մեզ մեր աշխատավարձի դիմաց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսանյանը:  Նույնը վերաբերում է նաև շատ բուժքույրերի, ովքեր միայն ինչ-որ չափի գումար ստանալու դեպքում են բարեկիրթ լինում հիվանդների հետ: 

”Մի հազար դրամ էլ տալիս են, որ բուժքույրները ժպտալով մտնեն”,-նկատեց Ալեքսանյանն ու հավելեց, որ մոտ երեք ամիս առաջ ՀԽ-ի ենթահանձնաժողովի նիստում հավաքված բժիշկներին խնդրել է իրենց ենթականերին հորդորել ժպտալ հիվանդներին ”անկախ նրանից ունևոր են, թե ոչ”,-նշեց նա:

Ալեքսանյանն այս դեպքերի մասին պատմել է հիվանդանոցների տնօրեններին, իսկ նրանք էլ պատասխանել են. “Գիտենք, գրավոր գրեք, տվեք”: Նա առաջարկում է  հիվանդների հարազատներին նման դեպքերում գրավոր դիմում գրել ու ներկայացնել հիվանդանոցի տնօրենին:

”Նրանք վախենում են, ասում են` վայ որ բողոքենք, վախենում ենք, սխալ դեղ կսրսկեն ու հարազատին կմեռցնեն: Ես հայտարարում եմ, որ նման բան չի լինի, քանի որ բժիշկը փրկում է  մարդու կյանքը, ինչու է մարդկանց մոտ բժշկի մասին այդքան վատ կարծիք”:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ