14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բախվեցին “Երեւան սիթի”-ի մոտ. պատռեցին անվադողերը /ֆոտո, վիդեո

Այս պահին  “Փրկենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամները ակցիա են իրականացնում Կոմիտաս պողոտայի “Երեւան սիթի” սուպերմակետի դիմաց: Նրանք նպատակ ունեն բոյկոտել առեւտուրը “Երեւան սիթի” խանութների ցանցում:

Խաղաղ ակցիան, սակայն, վերածվել է բախման, երբ դեղին գլխարկով նախաձեռնության անդամների մեջ մտած անձը փորձել է վնասել ակտիվիստների բարձրախոսը եւ փախչելով` մտել է “Երեւան սիթի”:

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Մալխասյանը, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, ցանկացել է հասնել նրա հետեւից, սակայն ոստիկանները թույլ չեն տվել:Ոստիկանության փոխգնդապետ Ռոբերտ Մանուկյանը փորձեց բացատրել ակտիվիստին, որ վերջինս ոստիկանական պատը ճեղքելու իրավունք չունեն: Մինչդեռ ակտիվիստները վստահ են, որ ոստիկանները միակողմանի վերաբերմունք են ցուցաբերում: Այս պահին կրքերը բավականին թեժ են: Դարձյալ հանդիպել են ակտիվիստներն ու հակընդդեմ ակցիայի` Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները: Նախաձեռնության անդամները Կոմիտասից երթով շարժվում են դեպի “Փակ շուկա”:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը Կոմիտասի “Երեւան սիթի” սուպերմարկետի մոտ տեղի ունեցած ակցիայի ընթացքում անհայտ անձինք հասցրել են դանակով պատռել “Նախախորհրդարան” նախաձեռնությանը պատկանող “Ֆորդ” տրանզիտ մակնիշի ավտոմեքենայի չորս անվադողերը, ինչպես նաեւ “Փրկենք հուշարձանն օլիգարխից” նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի “Ֆորդ” մակնիշի անձնական օգտագործման մեքենայի անվադողերը: 

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, տարածքում գործում է տեսանկարահանող սարք, սակայն դեռեւս ոստիանության աշխատակիցները չեն եկել եւ հանցագործության հեղինակները ճշտված չեն:

Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր ժամանեցին զանգից 25 րոպե հետո միայն:

Մանրամասները` Henaran.am-ի  տեսանյությում:

 

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ