21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դաշնակցականները նաեւ աճպարարնե՞ր են. 168 ժամ

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը լինելով 123-ամյա կուսակցություն եւ հպարտանալով իր ավանդույթներով մշտապես եղել է քաղաքական նորարարության կրող: Ըստ “168 ժամ”-ի, վերջին շրջանում մենք ականատեսն ենք այս կուսակցության կողմից դրսեւորվող մի գործելաոճի, որը կարելի է անվանել “հատվածական ընդդիմություն եւ հատվածական իշխանություն”: Մինչեւ այժմ ընդունված է եղել կարծել, որ քաղաքական կուսակցությունը կամ իշխանություն է, կամ ընդդիմություն: Բայց Դաշնակցությունը […]

Գյումրու քաղաքապետի այցը Չինաստան

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին  Չինաստանի Սիան քաղաքում շարունակվող  “Եվրասիական տնտեսական ֆորում 2013”- ի շրջանակներում տեղի ունեցավ  Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու Սիանի քաղաքապետ Դոն Ջունի հանդիպումը:  Կարճատև հանդիպման ընթացքում քաղաքապետերը մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն  ներկայացնող մի շարք հացերի շուրջ, որիցհետո կազմակերպված Կլոր սեղանի շրջանակներում ելույթներով հանդես եկան ֆորումին մասնակցող երկրների քաղաքապետեր, այդ թվում՝ Գյումրու քաղաքապետ Սամվել […]

Պուտինը կգա. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, ճշտվել են Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք  այցի ժամկետները: Թերթի  աղբյուրների փոխանցմամբ` այն տեղի կունենա հոկտեմբերի վերջին: Ըստ ամենայնի` այդ այցով Ռուսաստանը փորձում է կանխել վիլնյուսյան գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությունը, ուր, ճիշտ է, Ասոցացման համաձայնագիր չի ստորագրվելու, սակայն արդեն իսկ պայմանավորվածություն կա եվրոպական կողմի հետ որեւէ սիմվոլիկ փաստաթղթի ստորագրման մասին, որն էլ կապահովի ԵՄ-Հայաստան հարաբերությունների […]

Չօգնեց անգամ Նաիրա Զոհրաբյանի ժպիտը. Ժամանակ

Ըստ  “Ժամանակ”-ի, ԲՀԿ-ականները վերջին շրջանում աննախադեպ արեւմտամետ կեցվածք են դրսեւորում։ Թերթի տեղեկություններով,  նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ղեկավարած ԱԺ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովում նիստ է անցկացրել՝ հրավիրելով ՀՀ-ում ԵՄ պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեային։ Նույն օրը “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում նա մասնակցել է Չինաստանի ազգային տոնին, որտեղ, թերթի տեղեկություններով, փորձել է առանձին զրուցել ԱՄՆ դեսպան Ջոն […]

Համաներումը՝ հոկտեմբերի՞ն.168 ժամ

 Ըստ “168 ժամ”-ի, սպասումը, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով նախագահ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի, կարծես, չիրականացավ: Համաներմանը հատկապես սպասում են ՔԿՀ-ում գտնվող փոքր պատժաչափերով ՔԿՀ-ներում գտնվող կալանավորներն ու նրանց ընտանիքի անդամները: ՀՀԿ-ին մոտ կանգնած թերթի  աղբյուրները վստահեցնում են, որ համաներում անպայման լինելու է, եւ այն սպասվում է հոկտեմբերի կեսերին: Շարունակությունը թերթի այսօրվա […]

Նախկին թաղապետի դուռը միշտ բաց էր. Ժողովուրդ

Հայտնի  պաշտոնյաների բնակարանները թալանած “բանդայի” գործով տու­ժող, Երեւանի Մսւլաթիա-Սեբաստիսւ վարչական շրջանի նախկին թաղապետ Աղվան Գրիգորյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ եթե մինչ օրս գողոնը չկա, ուրեմն այս ամբաստան­յալները չեն արել այդ գործը: Շուրջ 2 տարի քննվող այս գործը դե ռեւս վերջնականապես չի բացահայտվել, ավելին, գողացված իրերն Էլ չեն հայտնաբերվել: Տուժող Աղվան Գրիգոր­յանը թերթի հետ զրույցում […]

ՊԵԿ-ի նախագահը չի հերքում կոռուպցիոն երեւույթները /վիդեո/

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը Բագրատաշենում խոսելով համակարգում առկա կոռուպցիոն երեւությների մասին՝ մասնավորապես ասաց, որ արդիականացումը հենց բերում է դրա կրճատմանը: ”Ինչքան քիչ լինի մարդկային գործոնը, այնքան այդ ռիսկը կնվազի: Համապատասխան սարքավորումներ ենք տեղադրելու, մի խոսքով նման զրույցներ էլ չպիտի լինեն”,-ասաց նա: Ինչ վերաբերում է  Վերաքննիչ վարչական դատարանի որոշմանը, որով բավարվել է ուսանող […]

Անի Լորակը ծնունդը նշելու համար 25 հազար դոլար կծախսի

Երգչուհի Անի Լորակը այսօր` սեպտեմբերի 27-ինմ դարձավ 35 տարեկան: Երգչուհին տարեդարձը նշելու համար պատրաստվում է մեծ գումար ծախսել: Լորակը ցանկանում է ծնունդը նշել Կիեւի հյուրանոցներից մեկում: Նա շուրջ 100 մարդ է հրավիրվել: Լորակը միջոցառման համար 25 հազար դոլար է ծախսելու: Վաղ առավոտից երգչուհուն շնորհավորում են նրա ընկերներն ուգործընկերները ինչպես նաեւ հավատարիմ երկրպագուներն ու ֆան-ակումբի անդամները:

Բրիտանացիներն ուղիղ եթերում սեքսով կզբաղվեն /16+/

Բրիտանական հեռուստաընկերություններից մեկում նոր հեռուստաշոու է մեկնարկում ` “Sex Box” անվանումով: Հեռուստաշոուի յուրաքանչյուր մասը կտեւի մեկ ժամ, այն կսկսի ցուցադրվել հոկտեմբերի 7-ին:  Հաղորդման ընթացքում զույգերը պետք է սեքսով զբաղվեն հենց հաղորդման տաղավարում: Նախագծի հեղինակները ցանկանում են “զրուցել հեռուստադիտողների հետ իրական սեքսի մասին, ոչ թե այն սեքսի, որը մատուցում են ինտերնետով կամ ֆիլմերում”:   Հաղորդման մասնակից զույգերը նախ սեքսով կզբաղվեն, ապա հոգեբաների ու սեքսապաթոլոգների հետ կքննարկեն այն: “Sex Box”-ի առաջին […]

Հայտնի է Հայաստան – Բուլղարիա խաղի գլխավոր մրցավարը

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի պշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ն նշանակել է Հայաստան – Բուլղարիա հանդիպման մրցավարներին: Հոկտեմբերի 11 -ին Երեւանում կայանալիք հանդիպումը վստահվել է գերմանացի մրցավար Ֆելիքս Բրիխին: Նրա օգնականներն են Մարկ Բորշը եւ Ստեֆան Լուպպը: Չորրորդ պաշտոնյան է Տոբիաս Վելցը: Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում :

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի