21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Անձրևատարերը մաքրվում են

“Երևան ջուր” ՓԲԸ-ի հաղորդակցության բաժնից տեղեկացնում են. “Երևան Ջուր” ընկերությունը սկսել է մայրաքաղաքի անձրատար համակարգի մաքրման հերթական աշխատանքնե8: Գործող կարգի համաձայն, տարին  երկու անգամ՝ գարնանն ու աշնանը, իսկ առավել “խոցելի” վայրերում` ավելի հաճախակի, ընկերության “Արևելք” և “Արևմուտք” շահագործման տնօրինությունների տարածքային տեղամասերը մաքրում են /նաև բարձր ճնշման օդ փչող հատուկ մեքենաների օգնությամբ/ կուտակված աղբից ինչպես փողոցների […]

“Ես թքած ունեմ էս հող ու ջրի վրա՝ ասելա կառուցապատողը”. Կոմիտաս 5-ում կրքերը նորից թեժ են/վիդեո/

Կոմիտաս 5 հասցեում բազմահարկ շենքի կառուցապատման շուրջ առաջացած աղմուկը այսօր նոր լուծում գտավ Երևանի քաղաքապետարանի դիմաց: Բնակիչները, որնք պայքարում են շինարարության դեմ հավաստում են, որ արդեն բազմաթիվ ճաքեր են առաջացել իրենց բնակարաններում, քանի որ շենքի շինարարությունը չի համապատասխանում քաղաքաշինության նորմերին: “Ես զապիս ունեմ, որտեղ էս մարդը, որը կառուցումա մեր շենքը հելնում ասումա՝ ես թքած ունեմ […]

Հայոց արծիվների օդաճնշիչ հրացանները դպրոցներին

“Հայոց Արծիվներ” հայրենասիրական հասարակական կազմակերպությունը 2013 թվականը հայտարարելով ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացման տարի, ազգային բանակի կազմավորման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության    անկախության        եւ  Հայաստանի  Հանրապետության անկախության  տարեդարձների կապակցությամբ ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊԲ տարբեր զորամասերում,  սահմանագծի մարտական հենակետերում, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցներում կազմակերպում եւ իրականացնում է հայրենասիրական,  ռազմահայրենասիրական միջոցառումների շարք, որոնք ուղեկցվում են շնորհավորանքներով, հուշամեդալների, թանկարժեք իրային նվերների […]

Մխիթարյանը այսօր կխաղա ֆրայբուրգի դեմ

Այսօր Գերմանիայի առաջնության շրջանակներում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ակումբը ՝ Դորտմունդի Բորուսիան սեփական հարկի տակ կընդունի Ֆրայբուրգին :Բորուսիայի այսօրվա մրցակիցը խիստ անհաջող է մեկնարկել առաջնությունում եւ 6 տուրից հետո վաստակած 3 միավորով ընթանում է նախավերջին հորիզոնականում : Այնպես որ, Ֆրայբուրգի ֆուտբոլիստները ամենի ինչ անելու են վատ վիճակից դուրս գալու համար :Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն էլ […]

“Ժողովրդական” կոչումը հենց ինքը` ժողովուրդն էր տվել. ՀՅԴ-ը ցավակցում է

 Հիմա, երբ հարկադրված հաշտվում ենք իրողության հետ եւ Սոս Սարգսյանի ավարտված երկրային ժամանակի ու նոր-նոր սկիզբ առնող երկնայինի սահմանագծին փորձում ենք ետ նայելով կանխատեսել հետագան, ակամա ապշում ենք ոչ այնքան երկնայինի ընձեռած անմահության հեռանկարները նշմարելով, որքան վիթխարի այն տարածքով, որ զբաղեցրել, յուրացրել, իրացրել է նա փոքրիկ համարվող այս երկրում: Բանից պարզվում է` չկա փոքրիկ տարածք, […]

Շարունակվում են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-ին նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 27-ին շարունակեց հանդիպումները տարբեր երկրների իր գործընկերների հետ: Պանամայի արտգործնախարար Ֆերնանդո Ֆաբրեգայի հետ հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիները։ Երկուստեք նշվեց, որ մայրաքաղաքներում համատեղության կարգով դեսպանների հավատարմագրումը կնպաստի փոխգործակցության հաստատմանը։ Անդրադառնալով Պանամայի խորհրդարանի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ […]

Ռուսաստանում կմրցեն առաջատարները

Սանկտ Պետերբուրգում կմրցեն “Զենիթ”-ն ու Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիզի “Սպարտակը”: Հաղթանակի դեպքում հայ ֆուտբոլիստների ակումբը կսկսի գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ պարտության դեպքում նրան կարող են շրջանցել Մոսկվայի Լոկոմոտիվն ու ԲԿՄԱ-ն: Կիրակի օրը Ռոման Բերեզովսկու “Դինամոն” սեփական հարկի տակ կընդունի Սամարայի “Կռիլյա Սովետովին”, Մարկոս Պիզելիի “Կրասնոդարը” կխաղա Կազանի Ռուբինի հետ, իսկ Մախաչկալայի “Անժին”, որտեղ խաղում […]

Դժվար է … ՛՛Արմենիա Մարիոթի՛՛ տնօրենն` իր բիզնեսի մասին /վիդեո/

՛՛Արմենիա Մարիոթ՛՛ հյուրանոցի գլխավոր տնօրեն Ամի Միրոն զբոսաշրջության ոլորտում ներդրած ավանդի համար օրերս պարգևատրվեց ՀՀ վարչապետի անվան հուշամեդալով: Henaran.am-ի հետ զրույցում Ամի Միրոն խոսեց Հայաստանում բիզնեսի և ՛՛Արմենիա Մարիոթի՛՛ մասին: Հարցին, թե համարում է, որ իր հյուրանոցում գները թանկ են, նա պատասխանեց. ՛՛Գները թանկ չեն ընդհանրապես: Եթե հարցնենք հյուրերին, հնարավոր է և թանկ են, սակայն […]

Երիտխորհրդարանն առաջարկում է փոխել Հայաստանի հիմնը

Երիտխորհրդարանի ներկայացուցիչներ Տաթևիկ Խանաղյանը, ԵՊՀ իրավագիտության մագիստրանտ Տիգրան Խաչիկյանը և Երիտ Խորհրդարանի նախագահող Նարեկ Հովհաննիսյանը նախագիծ են ներկայացրել փոխելու ՀՀ հիներգը: Նրանք ոչ թե ուզւոմ են Միքայլե Նալբանդյանի “Մեր հայրենիքի” փոխարեն այլ երգ հնչի, պարզապես փոխել որոշ բառեր: “Մասնավորապես առաջին քառատողի “Ազատ, անկախ Հայաստան”-ը փոխվի “Վերածնված” բառով, իսկ երկրորդ քառոտղը առաջարկում ենք հանել: Այն աղջկա […]

Եթե չկտրեր ականջը … Վան Գոգի կյանքի թաքուն պատմությունը /ֆոտո/

Եթե Վինսենտ վան Գոգը իր ականջը չկտրեր, հնարավոր է այսքան հայտնի չլիներ, մինչդեռ կտրել է ոչ թե ականջը, այլ ծայրը … Եթե իր “Կարտոֆիլ ուտողները” կամ “Արևածաղիկները” չնկարեր, դարձյալ հայտնիության աստիճանը կնվազեր… Նա հայտնի է անկախ ամեն ինչից: Մեծ հոլանդացին վրձնել է ավելի քան 2000 ստեղծագործություններ` սրանց հետ մեկտեղ “նկարելով” իր բոլորիս հայտնի, բայց և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի