Վարդանիկը սպառնացել է Գյումրու քաղաքապետին. Ժողովուրդ
Ըստ ”Ժողովուրդ”-ի տեղեկությունների, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ է նեղվել, որ չի կարողացել անձամբ “Live” ունկնդրել ՀՀ վարչապետի էքսպրոմտ կատարումը քաղաքի տոնին ու մի լավ ծափահարել: Համաձայն տեղեկատվության տոնի նախօրեին Ղուկասյա նը ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանին հիշեցրել է, որ չմոռանա հրավիրատոմս հանձնել իրեն. հրավիրատոմս ասելով նա առավել շատ նկատի է ունեցել տոնի ընթացքում ներկայությունն առաջին շարքում՝ բարձրաստիճան հյուրերի կողքին:
Սակայն Բալասանյանն էլ հստակ ու կոպիտ պատասխանել է, թե հույս չունենա, նաեւ խորհուրդ է տվել, որ հրաժարվի այդ օրը տոնին ներկա գտնվելու գաղափարից:
Ի պատասխան՝ Վարդանիկը սպառնացել է Բալասանյանի ինչ-որ մութ գործեր ջրի երես հանել: Այսպիսով Գյումրու տարեդարձի տոնից հետո հավելյալ լարվածություն է մտել նախկին ու ներկա քաղաքապետերի միջեւ:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: