13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Առաջին կորուստը

Ղազախստանի Ալմա Աթա քաղաքում այսօր շարունակվել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ  Արթուր Քիրաջյանը: 64(կգ) քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը առաջին իսկ փուլում պարտվեց Բելառուսի ներկայացուցիչ Յ. Դաուհալիավեցին եւ լքեց պայքարը:

Վաղը պայքարի մեջ կմտնեն 49(կգ) քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը, ով կմրցի կոստա ռիկացի Դավիթ Ռոդրիգեսի հետ, եւ 69(կգ) քաշային Արամ Ամիրխանյանը: Ամիրխանյանի առաջին մրցակիցը Արտյոմ Մասիլին է Իսրայելից:

Հոկտեմբերի 15-ին պայքարի մեջ մտան մեր երկու հայրենակիցներ, ովքեր ներկայացնում էին Գերմանիան: 60(կգ) քաշային կարգում Ռոբերտ Հարությունյանը հաղթեց խորվաթ Մաթեո Կոմադինային, իսկ 64(կգ) քաշային կարգում հանդես եկող Արտյոմ Հարությունյանը հաղթեց շվեդ Կլարենս Բոյանգին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ