11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

“Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի…”. Հայկական ժամանակ

Երեկ ՀՀ գիտությունների ակադեմիայի շենքում հոբելյանական միջոցառում էր, որին, սակայն, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը հնարավորություն չունեցավ մասնակցելու։  Ըստ “Հայկական ժամանակ”-ի, վարչապետ Տիգրան Սարգսյանի “ախրանան” թույլ չտվեց Սերգեյ Համբարձումյանին մտնել նիստերի դահլիճ՝ պատճառաբանելով, որ վարչապետն այդ պահին ելույթ է ունենում եւ ներս մտնելով՝ կխանգարեն նրան։

Ամեն ինչ կատարվեց հետեւյալ կերպ. Տիգրան Սարգսյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը, որ ամուր պատի պես կանգնել էր նիստերի դահլիճի դռան մոտ, արգելում էր բոլոր ուշացողների մուտքը։ Դա տեսնելով, 91-ամյա Սերգեյ Համբարձումյանը, թերեւս չկասկածելով իր գիտական վաստակի ուժին, հպարտ քայլերով մոտեցավ վարչապետի “ախրաննիկին” ու ներս մտնելու ցանկություն հայտնեց։

Նրան, սակայն, մեղմորեն մերժեցին։ Ասացին, որ վարչապետն է  ելույթ ունենում եւ դահլիճ մտնել կթույլատրվի Տիգրան Սարգսյանի խոսքից հետո միայն։ Վարչապետն,իհարկե, դեռ ելույթ չէր ունենում, ակադեմիկոսն էլ հայտարարեց, որ մտադիր չէ սպասել՝ անվտանգության աշխատակցի ուղղությամբ նետելով. “Վարչապետին կասեք, որ Համբարձումյանն էր եկել, չթողեցի…”:

Շարունակությունը թերթի համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ