18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Բուքմեյկերները վստահ են Իտալիայի հավաքականի հաղթանակի հարցում

Այսօր կայանալիք աշխարհի առաջնության ընտրական վերջին տուրում Հայաստանի հավաքականը հյորընկալվելու է Իտալիայի հավաքականին: Միջազգային բուքմեյկերական ընկերությունները հավատում են դաշտի տերերի հաղթանակին: Մասնավորապես BWIN բուքմեյկերական ընկերությունը Իտալիայի հավաքականի հաղթանակը գնահատել է 1.28 գործակցով, ոչ ոքին 5.50 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակը 9.75 գործակցով:

“TOTO” միջազգային ընկերությունը Իտալիայի համար սահմանել է 1.33 գործակցով, ոչ ոքին 5.5 գործակցով, իսկ Հայաստանի հաղթանակը 7 գործակցով:
Բուքմեյկերական ընկերությունները սահմանել են նաեւ, թե ով ավելի մեծ հնարավորություն ունի դառնալու գոլի հեղինակ: Իտալացիներից ամենամեծ շանսը ունի Մարիո Բալոտելին, ում համար սահմանվել է 1.9 գործակցով: Պալոլ Օսվալդոյի համար սահմանված է 2.1 գործակիցը, իսկ Ալբերտո Ջիլարդինոյի համար 2.1 գործակիցը:

Հայաստանի հավաքականից ամենաշատը գոլ խփելու հնարավորություն ունեն Յուրա Մովսիսյանը, Արթուր Սարկիսովը եւ Հենրիխ Մխիթարյանը: Երեքի համար էլ սահմանված է 4.5 գործակից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ