07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանում ԵԱՀԿ քննարկման կիզակետում է ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործումը

Այսօր Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան նվիրված ահաբեկիչների կողմից պայթուցիկների օգտագործման մատչելիության խոչընդոտման ավելի լավ վերահսկման խնդիրներին:

Միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական հաստատությունների և մասնավոր հատվածի մոտ քսանհինգ փորձագետներ, որոնք Բելգիայի, Իսպանիայի, Միացյալ Թագավորության, ինչպես նաև ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցավորության հարցերով գրասենյակի փորձագետների հետ կկիսեն իրավական գործիքներով պայթուցիկները և պայթուցիկ բաղադրիչները ավելի լավ վերահսկելու վերաբերյալ իրենց փորձը: Միջոցառման հիմնական նպատակն է աջակցել ՀՀ-ին կիրառելու ահաբեկչության դեմ միջազգային իրավական դաշտը:

«Այս միջոցառումը նպատակ ունի օգնելու մասնակիցներին ավելի լավ հասկանալ, թե  ինչ է անհրաժեշտ ահաբեկչական գործողությունները կանխելու համար», ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն: «Մենք նաև կփորձենք տեսնել, թե ինչպես ԵԱՀԿ-ն՝ աշխատելով իր գործընկերների հետ, կկարողանա նպաստել առավել արդյունավետ ճանապարհով ազգային դաշտի և միջգերատեսչական կարողությունների կատարելագործմանը, որոնք ուղղված կլինեն ահաբեկչական սպառնալիքներին և  ահաբեկչության դեմ համապատասխան միջազգային չափանիշները կիրառելուն:»

Նա ավելացրեց, որ ԵԱՀԿ Քարտուղարության Անդրազգային սպառնալիքների վարչությունը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կշարունակի աջակցել Հայաստանին արդյունավետորեն պայքարելու միջազգային ահաբեկչությունից բխող սպառնալիքների դեմ:

Քննարկումը իրականացվում է Գերմանիայի և Ավստրալիայի Կառավարությունների  ֆինանսական աջակցությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ