22 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Դիլիջանի փոխարեն Բորժոմի, Սևանի փոխարեն՝ Քոբուլեթի /վիդեո/

Դիլիջանի փոխարեն Բորժոմի, Սևանի փոխարեն՝ Քոբուլեթի: Ինչու են հայերը գերադասում վրացական հանգիստը հայրենականից: Henaran.am-ի դիտարկմանը, թե հայաստանյան հանգիստն իր քաղաքացիների համար ավելի թանկ է, քան հարեւան Վրաստանում, ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը պատասխանեց. “Թանկ են հասկացությունը հարաբերական հասկացություն է: Ցանկացած գնահատական տալիս, եթե ուզում ենք լինել օբյեկտիվ և արդյունավետ, դա պետք է անել […]

Ցնծում էր ողջ սփյուռքը, նաև մենք /վիդեո/

՛՛Անկախությունն Աստծու շնորհն է մարդկանց, և մարդիկ պետք է օգտագործեն այս ազատությունը: Ուրախ եմ, որ հայ ժողովուրդն ընտրել է ազատությունը՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ տիկին Արմենուհին: Նա հիշեց, որ իրենք 1991 թ-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանում չէին, ԱՄՆ-ում էին,  սակայն այն զգացողությունը, որ ունեցել են հայաստանցիներն այդ օրը, իրենք էլ են ունեցել: […]

Մոնակոն 60 միլիոնանոց պայմանագիր է առաջարկում Վալդեսին

Ֆրանսիական Մոնակոն մտադիր է պայմանագիր կնքել Բարսելոնայի եւ Իսպանիայի հավաքականի դարպասապահ Վիկտոր Վալդեսի  հետ հաջորդ ամռանը, երբ վերջինիս պայմանագիրը կավարտվի Բարսելոնայի հետ:Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը ցանկություն է հայտնել փոխել ակումբը եւ հրաժարվել է պայմանագիրը երկարաձգել:Իսկ ահա Մոնակոն, որի տերն է ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոբովլեւը, պատրաստ է բավականին մեծ գումարներ առաջարկել 31-ամյա դարպասապահի համար: Նա պատրաստ է […]

Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Սերժ Սարգսյանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանրապետության բոլոր քաղաքացիներին շնորհավորել է Հայաստանի Անկախության տոնի առթիվ: Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի հաջողությունները սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական եւ մշակութային զարգացման արդիական  հարցերում՝ նշելով նաեւ միջազգային ասպարեզում հանրապետության բարձրացող հեղինակությունը: Ռուսաստանի նախագահն ասել է, որ համատեղ ջանքերով պետությունները կապահովեն երկկողմ կապերի հետագա ամրապնդումը, կընդլայնեն կառուցողական փոխգործակցությունը տարբեր […]

Սահակաշվիլիի հրապուրանքը փոխանցվել է Յուշչենկոյին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն միասին Վրաստանում մասնակցել են խաղողի բերքահավաքին: Բերքահավաքից հետո, սովորության համաձայն, Սահակաշվիլիի բոլոր հյուրերը ոտքերով խաղող են ճզմել` գինի սարքելով: Նրանք դա արել են հին վրացական երգերի ներքո, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Գեներալ Մանվելին կվիրահատեն

Երկրապահ կամավորականների միության նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը Անկախությանը օրն առաջինը կայցելի Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու  իր զոհված ընկերներին: “Այստեղից էլ գնալու ենք  Էջմիածին: Այնտեղ էլ զոհվածների հուշահամալիր կայցելի, որից հետո ԵԿՄ Էջմիածնի կառույցում պարգեւատրման արարողություն կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալի օգնական Վարդան Վարդանյանը: Ինչ վերաբերում է Գրիգորյանի առողջությանը, ապա առաջիկայում գուցե թեթեւ վիրահատության կարիք […]

Սերժ Սարգսյանն այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի առթիվ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ և ՀՀ բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է “Եռաբլուր” զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: Տեղեկացնում են նախագահի նանլո գրասենյակից: 

Միջոցառումներ քաղաքի տարբեր համայնքներում

ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մայրաքաղաքի վարչական բոլոր շրջաններում կազմակերպվում են տոնական միջոցառումներ: Նոր Նորք վարչական շրջանում Անկախության օրը նշվել է համերգային մեծ ծրագրով, որին մասնակցել են երաժշտական դպրոցների և մշակույթի կենտրոնի սաները: Գայի արձանի հարակից հատվածում կազմակերպվել է նաև ձեռարվեստի և նկարչական աշխատանքների ցուցադրություն: Արաբկիր վարչական շրջանի  Վահագն Դավթյանի անվան զբոսայգում տոնական միջոցառումանը ներկայացվել է […]

Հանրային խորհուրդը հանդիպելու է վարչապետի հետ

Սեպտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի փոքր խորհրդի նիստ:   ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հանրային խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:   Վազգեն Մանուկյանն առաջարկել է վարչապետի հետ հանդիպմանը քննարկել Մաքսային միությանն անդամակցելու հարցը, դրա տնտեսական ու քաղաքական բաղադրիչները` միաժամանակ քննարկելով  ԵՄ Ասոցացման […]

Ամոյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Բուդապեշտում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը նվաճեց բրոնզե մեդալ: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 5 – 4 հաշվով հաղթեց ԱՄՆ – ի ներկայացուցիչ Սպենսեր Թոմաս Մանգոյին: Իսկ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց ԿԺԴՀ -ի ներկայացուցիչ Վոն Չուլ Յուն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի