06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ստորագրահավաք Զորի Բալայանի դեմ

՛՛Ստեփանակերտում մի շարք երիտասարդական կազմակերպություններ սկսել են ստորագրահավաք՝ պահանջելով Արցախի հերոսի կոչումից զրկել Զորի Բալայանին և հետայսու արգելել նրան հանդես գալ Արցախի ժողովրդի անունից:

Նախաձեռնության ակտիվիստներից մեկն ինձ հետ հեռախոսազրույցում նշեց, որ անհանդուրժելի են համարում այն, որ Զորի Բալայանը ոչ միայն այսօր սակարկում է Արցախի անկախությունը, նրան վերադարձնում Ռուսաստանի գիրկը, այլև մի ամբողջ սերնդի, որը գաղափար չունի ռուսական և ադրբեջանական տիրապետությունների մասին, ծնվել է Ազատ Արցախում, ստիպում է ապրել ստրկության մեջ…  

”Ոմանք պնդում են, թե այդ նամակը պանթուրքիզմի դեմ է, էլի ինչ-որ բաների, բայց ակնհայտ է, որ մեր անունից Զորի Բալայանը ստրկության կոչ է անում: Դա անթույլատրելի է”- ասաց երիտասարդը, որին շատ լավ ճանաչում եմ…”,-ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացնում է թատերագետ Լեւոն Մութաֆյանը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ