16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Մենք դեռեւս շանսեր ունենք. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վաղը կայանալիք Իտալիա- Հայաստան խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել:՛՛Մեր հավաքականում կան վնասվածք ստացած ֆուտբոլիստներ եւ նրանց մասնակցությունը դեռ կասկածանքի տակ է: Կազմը դեռեւս որոշված չէ եւ չգիտեմ, թե Արթուր Եդիգարյանը կխաղա թե, ոչ: Նախորդ խաղում մենք մարտավարությունը փոխել էինք, քանի որ մրցակցն էլ էր խաղում մեկ հենակետայինով:

Մենք դեռեւս շանսեր ունենք, պետք է հաղթենք եւ սպասենք մյուս հանդիպումների ավարտին:
Հաջորդ մրցափուլին մենք շանսեր ունենք, որովհետեւ մեր թիմը մեծ ներուժ ունի: Բացի այդ այս փուլում մենք գրեթե միշտ կորուստներով էինք խաղում:

Մենք ավելի մոտիվացված ենք լինելու, քան իտալացիները, բացի այդ մենք ապացուցել ենք, որ հյուրընկալվելիս ավելի լավ ենք խաղում, քան սեփական հարկի տակ՛՛,- եզրափակել է Մինասյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ