12 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

14 համայնքից` 4 համայնք. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, տարածքային կառավարման նախարարությունն այս տարում կիրականացնի համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ համաձայն 2011 թ. մշակված “Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման” հայեցակարգի։  Ծրագիրը կսկսվի Ծաղկաձոր, Զերմուկ, Դիլիջան եւ Տաթեւ համայնքներից։ Այս համայնքներից եւ հարեւան 14 գյուղերից կձեւավորվեն 4 խոշոր համայնք։ Եթե երեք տուրիստական կենտրոններն իրենք կդառնան համայնքային կենտրոններ, ապա Տաթեւ համայնքի դեպքում կենտրոնը […]

“Իվանիշվիլին տաս անգամ թանկ է Ծառուկյանից” /վիդեո/

“Իվանիշվիլիի և Ծառուկյանի միջեւ իսկապես շատ ընդհանուր բաներ կան”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:  Քաղաքագետը մատնանշում է նմանություններն ու երեք էական տարբերություն: ”Առաջին տարբերությունը դա այն է, որ Իվանաշվիլին 10 անգամ թանկ է Ծառուկյանից…”: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ովքեր են Կիեւում կրակել մարդկանց վրա. ցնցող բացահայտում /վիդեո/

Համացանցում է հայտնվել մի ձայնագրություն, որտեղ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ զրույցում Էստոնիայի ԱԳՆ ղեկավար Ուրմաս Փաեթը հաստատում է Մայդանի դիպուկահարների և ընդդիմության առաջնորդների միջև կապը: Այս հեռախոսազրույցը հայտնվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության ձեռքում: Խոսակցության ընթացքում երկու քաղաքական գործիչները  քննարկում են Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ իրենց տպավորությունները: Զրույցի ժամանակ Ուրմաս Փաեթը նաև […]

Մաքսային միության աղետները . ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում ԿԲ նախկին նախագահ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու Բագրատ Ասատրյանը ներկայացնում է, թե ինչ հետևանքներ է ունենալու Մաքսային միության անդամակցությունը Հայաստանի վրա: Ասատրյանը կարծում է, որ հետևանքներն աղետալի են լինելու: Դրանք կապված են ոչ միայն գնաճի, այլ ՄՄ անդամ մյուս երկրների տնտեսությունների, ԿԲ-ների վարած քաղաքականության և այլնի հետ: Զրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում:

Պլյուշենկոն վիրահատվել է. նրա մեջքից դուրս են բերել 4 պտուտակ/վիդեո/

Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոն 3 ամսից կարող է վերադառնալ սահադաշտ: Դրանում վստահ են Իսրայելի բժիշկները, որոնք էլ վիրահատել են Պլյուշենկոյին:  Հիշեցնենք, որ Պլյուշենկոն վնասվածքի պատճառով չէր մասնակցել Օլիմպիական խաղերի մենասահքի մրցումներին եւ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին: Ավելի ուշ հայտնաբերվել էր, որ նրա մեջքին ամրացված 4 պտուտակներից մեկը կոտրվել է: Վիրահատության ժամանակ բոլոր 4 պտուտակներն […]

Նորապսակներին հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են նվիրել

Մեծ Բրիտանիայում նորապսակները իրենց հարսանիքի կապակցությամբ 27 տոստեր են ստացել` տարբեր ֆիրմաների: Երիտասարդ զույգն ասել է, որ իրենք նախքան հարսանիքը ցանկալի նվերների ցուցակներ կազմած չեն եղել, հյուրերը պատահաբար գրեթե բոլորը միեւնույն նվերն են գնել` տոստեր: Թե ինչ են անելու այդքան տոստերները նորապսակները, առայժմ հայտնի չէ:

Երկրապահները չեն լքել բանակը /վիդեո/

Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը չի կիսում այն տեսակետը, թե եկրապահները հեռացել են բանակից: Նրա խոսքով, այն ժամանակվա երկրապահներից շատերն այսօր բանակում են ծառայում, եւ սպայական կազմի կորիզը հենց եկրապահներն են:  “Եկրապահներն այն տղաներն ենք, որոնք պատերազմել են, հաղթանակել են եւ այսօր էլ մեզ հետ են` ղեկավարում են զորամասեր, զորամիավորումներ”,-ասաց Մ. Հարությունյանը: Մանրամասները տեսանյութում:

”Եկեք մաղթենք, որ Հայաստանի հավաքականը լուծի իր առջեւ դրած խնդիրները”.Մինասյան

Ռուսաստանի դեմ հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները իրականացնող Վարդան Մինասյանը պատասխանել է լրագրողների հարցերին: – Այս պահին դժվար է գնահատականներ տալ, քանի որ մեր ֆուտբոլիստները ֆունկցիոնալ այդքան էլ լավ վիճակում չեն: Այժմ միայն Հենրիխ Մխիթարյանն է ակտիվորեն խաղի մեջ: – Ձեր հավաքականը բարդ խմբում է հայտնվել: – Ես ոչինչ ասել չեմ կարող: Եկեք […]

Երեխայի ուղեղից ատամ են հանել /ֆոտո/

Մերիլենդում բժիշկները 4 ամսական նորածնի մոտ գլխուղեղի բարորակ ուռուցք են հայտնաբերել: Նրանք երեխային վիրահատության են ենթարկել, ինչի ընթացքում պարզվել է, որ երեխայի ուղեղի մոջ ոչ թե ուռուցք էր, այլ ատամ: Զարմացած բժիշկները հանել են ատամը նորածնի ուղեղից: Այժմ երեխան իրեն լավ է զգում, նա վերականգնողական կուրսեր է անցնում:

Բերեզովսկի.”Մեր ֆուտբոլիստները սխալ խաղակոշիկներ էին ընտրել. անընդհատ սայթաքում էին”

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Ռուսաստանի հավաքականից կրած պարտությունը: ”Շատ ցավալի է, որ չկարողացանք մեր խաղը ցուցադրել: Ռուսաստանի հավաքականը վերահսկում էր խաղը: Իսկ մեր ֆուտբոլիստներն անհաջող խաղակոշիկներ էին ընտրել, անընդհատ սայթաքում էին խաղադաշտում, չէին կարողանում գնդակին տիրել: Իսկ մեզ հենց պետք էր գնդակ պահել, որպեսզի համաձարկություն ձեռք բերեինք: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի հավաքականն արժանի հաղթանակ տարավ”,-նշել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի