17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արմեն Աշոտյանի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը, քննարկվել են Արցախում գիտության եւ կրթության զարգացմանը եւ այս ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր

Մեկնողների թիվն ավելացել է

2014թ. փետրվարին 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ ”Զվարթնոցում” ուղևորահոսքն ավելացել է 10 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին ”Զվարթնոց” միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 91 170 ուղևոր, ապա 2014թ փետրվարի ցուցանիշը կազմում է 100 356 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 14 տոկոս: 2014թ. փետրվարին կատարվել է 1385 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1219 չվերթի համեմատ:   […]

Մենք չենք պատերազմի ուկրաինացի ժողովրդի դեմ. Պուտինի ասուլիսն ավարտվեց

Քիչ առաջ ավարտվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ասուլիսը: Ասուլիսի ընթացքում Պուտինը կոչ է արել երկրներին, որոնք սպառնում են Ռուսաստանին պատժամիջոցներով՝ Ուկրաինա զորք մտցնելու դեպքում, մտածել նման քայլերի հետևանքների մասին և նախազգուշացրել է, որ նման պատժամիջոցներից վնասը փոխադարձ կլինի:  Պուտինը նման բոլոր սպառնալիքները Ռուսաստանի հասցեին անվանել է վնասակար և անարդյունավետ: Նախագահն ասել է, որ Մոսկվան իր […]

Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև ժամկետի ավարտը

Ս/թ մարտի 1-ից  Քեթի Լիչը փոխարինելով ամուսնուն՝ Ջոնաթան Էյվսին, կրկին ստանձնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունները: Այս անգամ Քեթի Լիչը կմնա որպես դեսպան մինչև պաշտոնավարման ավարտը: Այս առիթով Ջոնաթան էյվսն ասել է. ”Փետրվարի 28-ին ես վերջին անգամ փոխանցեցի դեսպանի պաշտոնը Քեթիին: Սա նաև պաշտոնապես իմ վերջին աշխատանքային օրն […]

Չափազանց ոգևորում է դեղագործության ոլորտը. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցի ներկայացմանը:             Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը հետևողականորեն համագործակցում է «Ի-Վի Քոնսալթինգ»-ի հետ, իսկ վերջինս ունի էական և մեծ ազդեցություն կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա:             Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօր կառավարության […]

Վարդան Պետրոսյանի գործով դատական առաջին նիստի օրը հայտնի է

Դերասան Վարդան Պետրոսյանի գործով առաջին դատական նիստը կկայանա մարտի 12-ին:  Դատական նիստը կկայանա Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավորն է Վաղինակ Մկրտչյանը:  Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին վթար էր եղել:  Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ”Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից […]

Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանը չի քննարկում Ղրիմի միանալու հնարավորության հարցը, գրում է РИА НОВОСТИ-ն: Պուտինն ասել է նաեւ, որ Ռուսաստանը Ղրիմին ֆինանսական օգնություն կտրամադրի, բայց որքան եւ երբ, չի նշել: 

”Հայաստանի հավաքականը գերազանց հարձակման գիծ ունի”.Գռանատ

Ռուսաստանի հավաքականի եւ Մոսկվայի ”Դինամոյի” պաշտպան Վլադիմիր Գռանատը Rusfootball-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հետ առաջիկա ընկերական խաղին.”Ընտրական շրջափուլը Հայաստանի հավաքականը բավականին լավ անցկացրեց: Նրանք գերազանց հարձակման գիծ ունեն: Դորտմունդի ”Բորուսիայում” հանդես եկող Հենրիխ Մխիթարյանը հիանալի վարպետ է: ”Զենիթի” դեմ Չեմպիոնների լիգայի խաղին Մխիթարյանը խաղաց շատ բարձր մակարդակի վրա: Կառանձնացնեի նաեւ դարպասապահի խաղը: Այնպես որ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի