17 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ոչ հոգեւորի հաշվին. վարչապետին նամակ են գրել /վիդեո/

 ՀՀ Գիդերի միության նախագահ Լիա Բախշինյանը  և Հայաստանի  արդյունաբերողների եւ գործարարների միության բաժնի ղեկավար Ինգա Սարգսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բարձրաձայնեցին Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու հետ կապված իրենց մտահոգությունները: “Գառնու տաճարը մեծ արժեք է եւ երբ ասում ենք Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, նախ եւ առաջ նկատի ունենք Գառնու տաճարը: Չեմ պատկերացնում, […]

Պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը կհրաժարվի դոլարից

Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կհրաժարվի ԱՄՆ-ի դոլարից, եթե իր դեմ պատժամիջոցներ սահմանվեն, գրում է “ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻՆ”: Նա ասել է, որ պատժամիջոցների սահմանման դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի այլ արտարժույթների անցնել, իր վճարային համակարգը ստեղծել: Նա ասել է, որ իրենց այլ լավ տնտեսական հարաբերությունների շնորհիվ Ռուսաստանը կկարողանա զրոյացնել իր կախվածությունն ԱՄՆ-ից: […]

Փաշինյանը ներողություն է խնդրում

”Քիչ առաջ դուրս գրվեցի ”Նաիրի” բժշկական կենտրոնից: Մի քանի օր տնային պայմաններում ապաքինվելուց հետո՝ հույս ունեմ վերադառնալ լիարժեք աշխատանքային ռեժիմի: Սիրելի՛ բարեկամներ. շնորհակալ եմ բարեմաղթանքների եւ զորակցության համար: Ներողություն եմ խնդրում, որ ի վիճակի չեղա պատասխանել բազմաթիվ նամակների եւ հեռախոսազանգերի: Հատուկ շնորհակալություն ”Նաիրի” բժշկական կենտրոնի բուժանձնակազմին:  Առո՛ղջ եղեք”,-Facebook-յան իր էջում գրել է ԱԺ ՀԱԿ խմբակցության […]

Ինչն է խանգարում /վիդեո/

2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցի ներկայացմանը մասնակցում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս զեկույցի ներկայացումից հետո ներկայացրեց իր մոտեցումները:  Նախ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ՛՛Ի –Վի քոնսալթինգ՛՛ ընկերությունն ազդեցություն ունի կառավարության տնտեսական քաղաքականության ձևավորման վրա, և հենց այդ պատճառով էլ ուշադրությամբ սպասում էին այս զեկույցին: ”Այն չորս կարևորագույն խնդիրները, որոնք այսօր նշվեցին, արժանի են ուշադրության”: ”Կարևորագույն խնդիր ու […]

Էքստրեմալ գարուն է սպասվում

Սյունիքի, Տավուշի, Արարատյան մարզի հովիտեներում արդեն ծիրանի ու սալորենու ծառերը բողբոջել են: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, կապված է  հարավային տաք հոսանքների ներթափանցմամբ; Այդ իսկ պատճառով ողջ փետրվարին տաք է եղել: Այնուամենայիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: “Մենք դեռ չենք կարող կանխատեսել կլինի ցրտահարություն թե […]

Մովսիսյան.”Միթե՞ Պորտուգալիան Իտալիայից ուժեղ է”

Հայաստանի ընտրանու եւ ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական SovSport-ին, որում խոսել է մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հետ ընկերական խաղի մասին: – Կրասնոդարի շրջանում բազմաթիվ հայեր են բնակվում: Ի՞նչ եք կարծում, որ երկրի դրոշներն ավելի շատ կլինեն մարզադաշտում: – Խաղը կսկսվի` կտեսնենք: Հույս ունեմ` հայկական դրոշները ավելի շատ կլինեն: – Մարտի 5-ի […]

Անվճար տեղեր Հայաստանի բուհ-երում Արցախի ուսանողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան […]

Հնարավորություն

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև  առցանց տարբերակով: Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր: 2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել:  Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված […]

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարությունը

Հանուն եւրոպական ապագայի եւ ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տեւած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ  ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը: Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի եւ հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարեւան երկրի […]

ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը

Եվրամիությունը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը: Եմ-ն սպառնացել է Ղրիմում “նույն իրավիճակի շարունակման դեպքում” դադարեցնել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի եւ վիզաների շուրջ բանակցությունները: Եվրոպացի դիվանագետները, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ղրիմում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար, կոչ են արել մինչեւ մարտի 6-ը հարթել իրավիճակը, գրում է Коммерсант-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի