06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Օդի ջերմաստիճանը կնվազի . կա ձյան հավանականություն

Մարտի 30-ի ցերեկը և 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը կնվազի 10-15 աստիճանով: Մարտի 31-ին և ապրիլի 1-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում  Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է գիշերը օդում մինչև -3 աստիճան, հողի մակերևույթին` -5 աստիճան ցուրտ: 30-ի ցերեկը և 31-ին լեռնային շրջաններում Լոռիում, Տավուշում և Սյունիքի նախալեռներում սպասվում է ձյուն, մնացած շրջաններում թաց ձյուն և ձնախառն անձրև:
 

Հանրապետության տարածքում՝

Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին, 29-30-ին , 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 31-ի ցերեկը հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ:

Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին արևմտյան 2-7մ/վրկ, 29-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30մ/վրկ արագությամբ: 

Երևանում՝

Մարտի 28-ին օրվա երկրորդ կեսին սպասվում է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է:

29-30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և ամպրոպ:

Ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ արագությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ