04 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՀՀ դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական

Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը խստորեն դատապարտում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից 09.12.2013թ. հրապարակված ՛՛Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ՛՛ հակապետական, հակաօրինական, իրականությանը բացարձակ չհամապատասխանող, սիրողական մակարդակի ուսումնասիրությունների վրա հիմնված, դատական իշխանությունն ու դատավորի բարձր կոչումը նսեմացնող արտահերթ զեկույցը:Հայաստանի Հանրապետության դատավորների միության խորհուրդը հայտարարում է.   •հիմնազուրկ դատողություններից բաղկացած հիշատակված զեկույցը պետական և հասարակական կարգի ապակայունացման լուրջ […]

Եդիգարյանը կխաղա ՛՛Բավարիայի՛՛ դեմ

Ղազախական ՛՛Կայրաթը՛՛, որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, պատրաստվում է նոր մրցաշրջանին: Հայտնի է դարձել, որ ակումբը իր 2-րդ ուսումնամարզական հավաքը կանցկացնի ԱՄԷ-ում: Այնտեղ Եդիգարյանի ակումբը կարող է ընկերական խաղում մրցել Մյունխենի ՛՛Բավարիայի՛՛ հետ: Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրը պլանավորում է Արաբական Միացյալ Էմիրություններում հավաք անցկացնել, որտեղ էլ հնարավոր է կայանա հանդիպումը: Ներկա […]

Նարիշկինը՝ Շարմազանովին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հավաքական անվտանգությանպայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) եւ նրա մարմինների գործունեության մեջ ակտիվ մասնակցության, ինչպես նաեւ ՀԱԿՊ անդամ-պետությունների հավաքական անվտանգության ամրապնդման մեջ ներդրման համար ՀԱՊԿ ԽՎ-ի նախագահ Սերգեյ Նարիշկինի կողմից պարգեւատրվել է պատվոգրով:

՛՛Նոր Քիսինջերը՛՛ կտապալվի

Վաղը` դեկտեմբերի 12-ին, Երեւանում տեղի կունենա “Սեւծովյան տնտեսական համագործակցություն”  կազմակերպության նիստը, որի շրջանակներում Հայաստան կժամանի նաեւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հայ քաղաքագետներից շատերը գտնում են, որ այս այցն ընդամենը թուրքական հմուտ դիվանագետի նախապատրաստած շոուն է, որին պետք չէ կարեւորություն տալ, քանի որ այն ՛՛ռեալ պօլիտից՛՛-ի առումով ՛՛0՛՛-ական արդյունք կունենա: Կարճ ասած՝ որքան էլ ամերիկացիները Ահմեդ Դավութօղլուին […]

Մահացած զինվորին ընկերները կամքից ուժեղ են համարում

Henaran.am-ի տեղեկություններով, ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով մահացած Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը Տավուշի մարզի Չինարի գյուղից էր: Նա եկող տարվա ամռանը պիտի զորացրվեր: Ընտանիքում նա մեծն էր, ունի  փոքր քույր եւ եղբայր: Ընկերները Վանիչկային բնութագրեցին որպես ուժեղ կամք ունեցող, բարի տղա: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ենթադրվում է, որ զինվորը ինքնասպանություն է գործել, թեեւ հնարավոր է դրդողներ լինեն:  ՀՀ […]

Կիեւում բախումներ են Բերկուտի ջոկատայինների եւ ցուցարարների միջեւ /ֆոտո/

Այս գիշեր “Բերկուտ”-ի ջոկատայինների եւ Կիեւի Մայդանում հավաքված ցուցարարների միջեւ լուրջ բախումներ են տեղի ունեցել, ջոկատայինները գրոհել են մարդկանց վրա, գրում է  INTERFAX.RU-ն: Ակտիվիսնտերից շատերը ձերբակալվել են, գրոհայինները փորձել են ապամոնտաժել ցուցարարների բարիկադները: Նրանք կրկին արցունքաբեր գազ են օգտագործել: Սակայն հարկ է նշել, որ ցուցարարների թիվը գնալով ավելանում է, այսօր Մայդանում կրկին 15 հազարից ավելի […]

Լատվիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին

Դեկտեմբերի 10-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի նորանշանակ դեսպան Էլիտա Գավելեին  (նստավայրը՝ Թբիլիսի)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ, նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների և զարգացող համագործակցության առնչությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ Լատվիայի նորանշանակ դեսպանը իր կարևոր ներդրումը կունենա հայ-լատվիական տարբեր ոլորտներում փոխգործակցության […]

Զինվոր է մահացել.նրան գտել են ծնոտի հրազենային վիրավորումով

ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավով տեղեկացնում է, որ 10.12.2013թ., ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Փաստի առթիվ  ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան […]

Մերկասառույց ճանապարհներին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11–ին` ժամը 09:30–ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է ձյուն:  Արտաշավանի, Ալավերդու, Իջեւանի, Դիլիջանի, Կոտայքի, Սեւանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի եւ Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր- Նավուր ճանապարհից 19:00 – ից մինչեւ 7:00 առանց խիստ անհրաժեշտության […]

Երեւանում կկայանա ՍԾՏՀ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29րդ նստաշրջանը, որի ընթացքում կամփոփվեն կազմակերպությանում Հայաստանի վեցամսյա նախագահության արդյունքները: Նստաշրջանին մասնակցելու նպատակով Երևան կժամանեն կազմակերպության անդամ պետությունների բարձրաստիճան պատվիրակությունները և ՍԾՏՀ Գլխավոր քարտուղար Վիկտոր Ցվիրկունը: Նստաշրջանի ավարտին տեղի կունենա մամլո ասուլիս: Նախարարական հանդիպմանը ՍԾՏՀ-ում նախագահությունը Հայաստանից կփոխանցվի Բուլղարիային:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի