27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

՛՛Այս տարի գազը չի թանկանա՛՛

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը բացառում է, որ այս տարի գազը կթանկանա, չնայա նրան, որ նախատեսվում է, որ ՌԴ-ում հուլիսի 1-ից գազը կթանկանա:

՛՛Մինչև համապատասխան լիազոր մարմինը մեր հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովին սահմանաված կարգով չներկայացնի համապատասխան հայտ գազը թանկացնելու համար, իսկ դա կարող է տեղի ունենալ մինչև ապրիլ ամիսը, գազը չի կարող թանկանալ՛՛,-Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց Այվազյանը։

Դիտարկմանը, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ ՛՛գազային պայմանագրերը՛՛ սահմանում են, որ դեռ հինգ տարի գազն այստեղ չի թանկանա, նա արձագանքեց. ՛՛Եթե դուք փաստաթուղթը վերցնեք, կտեսենք, որ փաստաթղթերի մեջ մենք հայտ չունենք, մյուս տարվա համար՝ ես կոֆեի բաժակ չեմ նայում, նաև կանխատեսող չեմ ոմանց պես։ Դրա համար ասում եմ, երբ որ կլինի հայտ, հայտի հիման վրա կարող ենք խոսել՛՛։

Վարդան Այվազյանը քիչ հավանական է համարում նաև, որ մյուս տարի գազը թանկանա: ՛՛Բայց դա իմ կանխատեսումն է, և չի կարող լինել 100%անոց։ Սա մեկ, երկրորդը՝ հանձնաժողովն ուսումնասիրում է ալտերնատիվ տարբերակ՝ այլ երկներից գնելու տարբերակը՛՛։ Ի դեպ, ՀՀԿ պատգամավորը շեշտեց, որ պայմանագրի մեջ ասված չէ, որ ուրիշ երկրից չենք կարող գազ գնել: ՛՛Այո, ՀՀ-ը կարող է գազ գնել ցանկացած երկրից, ու կապ չունի խողովակաշարն ում սեփականությունն է, բացարձակապես, որովհետև այդ ծառայությունն իրականացնելու համար համենայն դեպս ՀՀ-ն ունի այդ իրավասությունը՛՛։

Ինչ վերաբերում է  իրանական գազին, ապա պատգամավորն ընդգծեց, որ եթե Իրանը մեզ էժան գազ տա, ապա կսկեն բանակցել:   

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ