Ավակովը Ղրիմում իրադարձությունները Ռուսաստանի զինված ներխուժում է որակել
 
                        Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ղրիմում տեղի ունեցող իրադարձությունները որակել է որպես Ռուսաստանի կողմից զինված ներխուժում: Այդ մասին գրում է ուկրաինական УНИАН-ը: Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Սեւաստոպոլի մոտ գտնվող “Բելբեկ” օդանավակայանն արգելափակել են Ռուսաստանի նավատորմի ռազմական ստորաբաժանումները: “Տեղի ունեցողը գնահատում եմ որպես զինված ներխուժում, որի դեպքում խախտվել են բոլոր միջազգային պայմանագրերը: […]
 
                
 
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                         
                        



































