08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

“Քեսապը մերն է, մերն է լինելու” . ՄԱԿ-ի ներկայացուցչին հանձնեցին հերթական նամակը/վիդեո/

Այսօր ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ հերթական ակցիան էր ի պաշտպանություն Քեսաբի և քեսաբահայության: “Նիկոլ Աղբալյան” երիտասարդական կազմակերպության անդամները՝ “Քեսաբը մերն է՝ մենք Քեսաբինը” կարգախոսով երթով մոտեցան ՄԱԿ-ի գրասենյակին:

“Քեսապը մերն է, մերն է լինելու” ,-բղավում էին երիտասարդները, որոնց միացել էին արդեն Հայաստանում գտնվող քեսաբահայեր:

Ակցիայի ընթացքում ելույթով հանդես եկավ նաև քեսապահայ երիտասարդ, ով իր խոսքում մասնավորապես նշեց. “Նրանք զլանում են ընդունել մի ողջ ժողովրդի բարբարոսաբար բռնաբարված իրավունքը դեռևս հարյուր տարի առաջ: Ինպես հարյուր տարի առաջ, այսօր ևս բոլոր քաղաքակիրթ երկրները շարունակում են նայել, բայց չեն ցանկանում տեսնել Սիրիայի Հանրապետության տարածքում գտնվող հայկական այդ քաղաքում տեղի ունեցող այդ դեպքերը: Եվ այսօր հարյուր տարի անց նրանք շարունակում են իրենց նախնիների գործը` հայկական տեղահանությունը”:

Ակցիայի մասնակիցները պահանջում էին ՄԱԿ-ից դիրքորոշում, որ որպես միջազգային կազմակերպություն դատապարտի  Քեսապում տեղի ունեցած բարբարոսությունը:Նրանք նամակ հանձնեցին ՄԱԿ-ի ներկայացուցչին:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ