07 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Նախարարները պիտի ուրախությունից թռչկոտե՞ն… շշկռվել են /վիդեո/

՛՛Չեմ կարծում, որ եթե հրաժարականի հարց են բարձրացնում, պիտի նախարարներն ուրախությունից թռչկոտեն, բայց ես կոչ կանեի երկուստեք մի քիչ ձեռնպահ մնալ՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում արձագանքելով հարցին`արդյոք ճիշտ է գնահատում ԲՀԿ-ի դիտարկումները, թե նախարարներն այս օրերին իրենց ագրեսիվ են պահում, քանի որ քառյակը պատրաստվում է Կառավարությանն անվստահություն հայտնել, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը:

Վարդան Այվազյանի ղեկավարած Տնտեսական հարցերով ժամանակավոր հանձնաժողովը հաճախ ընդունում է ԲՀԿ-ի նախագծերը: ՛՛ԲՀԿ-ի ժողովուրդը ինձ համար մոտիկ անձնավորություն են, պարզապես մեր տեսակետները տարբեր հարցերի լուծման մեջ տարբեր մոտեցումներ ունեն: Օրինակ՝ ԲՀԿ-ի շատ օրենսդրական նախաձեռնություններ մեր հանձնաժողովում ստանում են դրական որոշում, դրական եզրակացություն, եթե օբյեկտիվ բան են առաջարկում՛՛:

Ինչ վերաբերում է նախարարների պահվածքին. ՛՛Այնպես չէ, որ ԲՀԿ-ի մեր պատգամավորները, մեր գործընկերները նախարարներին ասում են՝ ցավդ տանեմ, նախարարներն ասում են՝ այ քեզի ախպեր ջան, չոռ՛՛:

Այվազյանը խնդրեց չմոռանալ, որ նախարարն առաջին հերթին մարդ է, ընտանիքի հայր, միջավայրում ապրող անձնավորություն: ՛՛Պետք է հաշվի առնել բոլորի մարդկային հատկանիշները: Հետո մենք շատ լավ հասկանում ենք քաղաքական շահարկման նպատակները: Շատ դեպքերում շահարկումներ են տեղի ունենում այն հարցերի հետ կապված, որ կարճ ժամանակ առաջ իրենք երկու ոտքով կողմնակից են եղել այդ հարցադրումներին՝ օրինակ՝ Կենսաթոշակայինին՛՛:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ից ասում են, որ վերանայել են իրենց մոտեցումը, ՀՀԿ պատգամավորն արձագանքեց. ՛՛Թող ասեն՝ մենք սխալ ենք եղել, ներող կլինեք, անցնենք առաջ: Լսե՞լ եք նման բան, գոնե ասեն՝ շշկռվել են:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ