27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

200 միլիոն քրիստոնյա ճնշումների է ենթարկվում հավատքի պատճառով

Նախորդ շաբաթ Քրիստոնեական Լոբբին նամակ է ուղարկել ԵՄ դեսպանին Իսրայելում և 18 այլ երկրներ: Նամակում մասնավորապես ասվում է`

«Մենք ՝  Իսրայելի Քրիստոնեական Լոբիի անդամներս, կարծում ենք, որ դուք պետք է բարձրաձայնեք և պայքարեք Միջին Արևելքում բնակվող մեր քրիստոնյա եղբայրների իրավունքների համար: Սպանությունը, հալածանքը, խտրականությունը, մեկուսացումը և  էթնիկ սպանությունը, այս ամենը հանցագործություններ են, որոնք տեղի են ունենում բնիկ Արամեացիների և Քրիստոնյաների դեմ, որոնք ապրում են Միջին Արևելքում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում, Գազայում, Լիբանանում և Պաղեստինում: Մենք Ձեզ ենք դիմում, որպես մի կառույց, որը ներկայացնում է Արևմտյան երկրները, և որը փորագրել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությունը դրոշի վրա: Ոտքի ելեք և քայլեր ձեռնարկեք: Ապացուցեք մարդասպաններին և ինքներդ Ձեզ, որ դուք հավատում ենք Ձեր իսկ կոչերին»:

Հարկ է նշել, որ Միջին Արեւելքում քրիստոնյաները բնաջնջման վտանգի տակ են: Daily Telegraph-ի փոխանցմամբ` մոտ 200 միլիոն քրիստոնյա այստեղ սոցիալապես անապահով է և պարբերաբար ճնշումների են ենթարկվում հավատքի պատճառով:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ