21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

“Հանրապետական” պատգամավորի երեք հարցը դաշնակցական պատգամավորին

Սահմանադրական դաատարանում “Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի սահմանադրականության վերաբերյալ” գործի քննությանը պատասխանող, Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը դիմող կողմին, մասնավորապես ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանից փորձեց պարզել, թե ով է երաշխավորելու այն քաղաքացիների կենսաթոշակը, ովքեր ծնվել են մինչեւ 1974թվականը եւ  վճարում Արծվիկ Մինասյանն ասաց, որ  բոլոր քաղաքացիների կենսաթոշակ ստանալը հանրային գերակա շահ է, բայց չպետք է պարտադրվի, եւ չպետք է պետական գործառույթը մասնավորեցվի:

 Հ. Հակոբյանը էլի հարց ուներ.այն է մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 24.2% է, 120 հազարից 2 մլն դրամի դեպքում՝ 26%, 2մլն դրամից ավելի աշխատավարձի դեպքում՝ 30%, սա  խտրականությո՞ւն է: Ա.Մինասյանը մասնավորապես ասաց, որ  հարկերի, պարտադիր վճարների դեպքում դա չի կարող դրսեւորվել որպես խտրականություն: 

“5 մայր օրենք պարունակող եւ 50 օրենսդրական փոփոխություններ պարունակող փաթեթում 600 օրենսդրական դրույթներ են: Դրանցից կարո՞ղ եք նշել մեկը, որ սահմանադրական է”,- երրորդ հարցը տվեց Հակոբյանը:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ա. Մինասյանը չբացառեց, որ գուցե այդ օրենքներում լինեն հակասահմանադրական  դրույթներ, բայց այժմ վիճարկվում է պարտադիր կուտակայինը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ