18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ռուսաստանի մեծ ամբիցիաներն ու դառն իրականությունը

Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո, շատ է խոսվում այդ երկրի նոր հզորության, կայսրության վերականգնման մասին։
Սակայն, թերևս, ճիշտ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ով փաստում է, որ Ռուսաստանն ընդամենը ռեգիոնալ լիդեր է։ Ընդ որում, Ղրիմի հարցով ՄԱԿ-ի երեկվա քվեարկությունը ցույց տվեց, որ Ռուսաստանը չի վայելում անգամ իր իրական կամ թվացյալ դաշնակիցների անվերապահ աջակցությունը։
Այսպես, ԱՊՀ մնացած ինն անդամներից միայն երկուսը՝ Բելառուսն ու Հայաստանը պաշտպանեցին ռուսական գիծը։
ՀԱՊԿ վեց անդամներից երեքը՝ Ղրղզստանը, Ղազախստանը ու Տաջիկստանն ունեցան Ռուսաստանից տարբերվող քվեարկություն։
Ընդ որում, գործող Մաքսային միությունն ու ձևավորվելիք Եվրասիական տնտեսական միությունն ևս զուրկ են քաղաքական միասնականության բաղկացուցիչից. Մաքսայինի անդամ Ղազախստանը ու դրան ձգտող Ղրղզստանը չեզոքություն պահպանեցին։
Ռուսական գիծն անվերապահ պաշտպանում են Բելառուսը, որի ռեժիմը համարվում է Եվրոպայի վերջին բռնապետություն ու Հայաստանն, որի արտաքին քաղաքականությունը զրկվել է ինքնուրույնության բաղադրիչից։
Հայաստանի համակարգն այնքան խոցելի է, որ անձնատուր է լինում Կրեմլից հնչած ցանկացած սպառնալիքի։

Սուրեն Սուրենյանցի Facebook-յան էջից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ