08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազատության հրապարակում Հայրիկյանի ու Րաֆֆու կողմնակիցները ամենավերջին բառերով վիրավորում էին միմյանց /ֆոտո, վիդեո/

“ԱԻՄ” կուսակցության համակիրները կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանի գլխավորությամբ ժամը 16:00-ին հավաքվեցին Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Հայրիկյանը համակիրներին հորդորեց վերցնել ԵՄ-ի դրոշերը եւ նրանք “Քաղաքացիների խնդիրները ինքնորոշմամբ” պաստառով սկսեցին շարժվել դեպի Ազատության հրապարակ, որտեղ հիշեցնենք, որ 17,30-ին նախատեսում է հանրահավաք անել “Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Հայրիկյանը պատրաստվում է միանալ Հովհաննիսյանին, նա պատասխանեց, որ ինքը բարդույթներ չունի եւ կարող է նաեւ միանալ: Ճշտող հարցին, թե արդյո մինչեւ 17.30-ին այստեղ է լինելու, նա պատասխանեց, որ դեռ պարզ չէ. “Ընթացքը ցույց կտա”,- ասաց նա:

Այս պահին Հայրիկյանը իր համակիրների հետ կանգնած է Ազատության հրապարակում, իսկ հարթակում Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցներն են գտնվում, ովքեր բարձր երաժշտություն են միացրել, պատրաստվում են հանրահավաքի եւ այդքան էլ սիրալիր չեն դիմավորում Հայրիկյանին: 

Ապա “Ժառանգության” անդամներից մեկը մոտեցավ Հայրիկյանին ու նետեց. “Մեզ Եվրոպա պետք չէ, այսօր պետք է հայկական դրոշակ բռնենք միայն: Րաֆֆին ասել է` միայն եռագույն դրոշ, ոչ մի Եվրոպա”:

Եվ եթե այստեղ չլինեին ոստիկաններ, “ԱԻՄ”-ականների ու “Ժառանգության” անդամների միջեւ բախում կլիներ, քանի որ վերջիններս ամենավերջին բառերով վիրավորում են միմյանց: Ոստիկանները կանգնեցին երկու կողմերի միջեւ եւ հորդորեցին չվիրավորել միմյանց: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ