18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Սպառնում է՝ կամ հրաժարական, կամ …

՛՛Քառյակի մարատավարությունը ավելի հեռուն գնացող է, քան կուտակայինը, և բոլոր վերջին քառօրյաների ընթացքում ի հայտ եկած խութերը՝ ՛՛Որոտանը՛՛, Սևանը, կարմիր գծերը, նպաստավոր հող են առաջացնելու ամսի քսանութի հրաժարականի մատուցման համար՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ի պատասխան հարցի, թե կուտակայինի դեմ պայքարից հետո կթուլանա քառյակը:

՛՛Մեր ռազմարավական նպատակն առաջին փուլում կառավարության հրաժարականն է: Կուտակայինը կամ ավելի կուժեղացնի, կամ կթուլացնի, բան չի փոխվի առանձնապես, արդյունավետ ու փոխհամաձայնեցված են գնում քառյակի աշխատանքները՛՛,-հավելեց նա: 

Լրագրողների հետ հանդիպմանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը, խոսելով Կառավարությանն անվստահություն հայտնելու մասին, շեշտեց. ՛՛Ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն այդ գործընթացն սկսելու մեր գործընկերների հետ, չունենք գաղտնի պայմանավորվածություն ու գործողությունների գաղտնի պլան՛՛:  

Բաբայանը հայտարարեց, որ իրենք պահանջում են ոչ միայն վարչապետի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը: ՛՛Մենք անտարբեր ենք, եթե ՀՀԿ-ական Տիգրան Սարգսյանին կարող է փոխարինել մեկ այլ ՀՀԿ-կան, պայքարելու ենք մինչև արմատական համակարգային փոփոխություններ իրականացնելը մեր երկրում՛՛:

Ի դեպ, ԲՀԿ-ը սպառնում է՝ եթե մեծամասնությունը չգնա փոփոխությունների, իրենք մարդկանց կհանեն փողոց: ՛՛Շատ լավ գիտենք՝ ինչ ենք անելու մինչև ապրիլի 28-ն ու դրանց հետո, իսկ իշխանությունը կարող է խուսափել բարիկադներից, ցնցումներց ու անիմաստ թշնամանքից:

Ապրիլի քսանութին կորոշենք՝ ինչ քայլերով կընթանա մեր պայքարը՝ կամ անցնցում ու անհանգիստ կերպով փոփոխությունների կգնա, կամ հանրապետությունում մի իրավիճակ կստեղծվի, որ կլինեն ավելի ռադիկալ ու սրված քայլեր՛՛: Ստեփան Մարգարյանն էլ նկատեց, որ ապրիլի 28-ին վճռվում է՝  ինչ իրավիճակ կլինի երկրում գոնե տեսանելի ապագայում: ՛՛Գալիս է պահ, որ իրավիաճկը որոշվում է հանգամանքներով, ոչ թե նախապես ծրագրված՛՛:

Ինչ վերաբերում է հաջորդ Կառավարության կազմին, ապա այն պետք է լինի ազգային Կառավարություն, սակայն անձերի մասին ԲՀԿ-ը դեռ չի շտապում խոսել:

Հարցին, թե ինչու այս հայտարարությունը չեն անում Գագիկ Ծառուկյանը կամ Նաիրա Զոհրաբյանը, Մարգարյանը պատասխանեց. ՛՛Գագիկ Ծառուկյանը քաղաքում չէ, Նաիրա Զոհրաբյանն այլ հանդիպումների է, կգա ժամանակը, որ բոլորն էլ կանեն: Սա կուսակցության դիրքորոշումն է՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ