19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ջերմաստիճանի աննախադեպ նվազում կարձանագրվի. օդերեւութաբան

Հայաստանում սպասվում են կլիմայական կտրուկ փոփոխություններ, ջերմաստիճանի աննախադեպ նվազում կարձանագրվի: Սա պայմանավորված է Բարենցի ծովում ձևավորված Արկտիկական ճակատի, որը ներկայում գտնվում է Ռուսաստանի եվրոպական մասում, դեպի հարավ շարժվելով: Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: 

“Արդեն վաղը հանրապետությունում կզգացվի սառը ճակատի ազդեցությունը՝ երեկոյան կսկսվեն ինտենսիվ տեղումներ գրեթե բոլոր մարզերում, առանձին հատվածներում սպասվում է քամու աննախադեպ ուժգնացում”,- ասաց նա:

Բանախոսը նշեց, որ կիրակի` մարտի 30-ին, առավոտյան ժ. 6.00-7.00-ի սահմաններում, օդի ջերմաստիճանը կսկսի նվազել, և առավոտյան ժամերին հանրապետության զգալի հատվածներում կտեղա ձնախառն անձրև ու թաց ձյուն:

“Առանձին հատվածներում կդիտվի բուք, ճանապարհներին ցածր տեսանելիություն կլինի: Ամենայն հավանականությամբ, ձյուն կտեղա նաև Արարատյան դաշտվայրում”,- նշեց նա: 

Բանախոսն ասաց նաեւ, որ փետրվարին ու մարտին բարձր ջերմաստիճանի պայմաններում Արարատյան դաշտավայրում ծիրանենին ծաղկել է ժամանակից 10-15 օր շուտ, ինչի հետևանքով դրանք ենթակա են ցրտահարության: Ըստ նրա` քանի որ մարտի 30-ի լույս 31-ի գիշերը օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում կնվազի 10-15 աստիճանով, ապա, ըստ կանխատեսումների, Արարատյան դաշտավայրում սպասվում է օդում մինչև 4 աստիճան ցուրտ, գետնի մակերևույթին՝ մինչև 5 աստիճան ցուրտ:

“Ցրտահարություններ են սպասվում նաև Լոռու մարզում, Տավուշի և Սյունիքի հովիտներում ու նախալեռնային հատվածներում, որտեղ կա վեգետացիա ու ծառերի ծաղկում”,- ասաց Գագիկ Սուրենյանը` հավելելով, որ օդի ջերմաստիճանի բարձրացում ակնկալվում է արդեն ապրիլի 1-ին` օրվա երկրորդ կեսին: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ