15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչ պայմաններում է ապրում Յուլիա Տիմոշենկոն /ֆոտո, վիդեո/

Ուկրաինայի նախկին Վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, ով մտադիր է իր թեկնածությունը դնել նախագահական ընտրություններին եւ վերադարձնել Ղրիմը, ցույց է տվել իր առանձնատունը, գրում է Сегодня-ն:

Օրերս  “Առանց ցանկապատների” հասարակական շարժման ներկայացուցիչները եղել են  Յուլյա Տիմոշենկոյի առանձնատանը, որը գտնվում է Կիևի Կոնչա Զասպա էլիտար թաղամասում: Այստեղ տներն իրենց հողատարածքներով վաճառվում են 5-10 մլն դոլարով, իսկ վարձով են տրվում՝ ամսական 10-35.000 դոլարով։

Ակտիվիստներն ասել են, որ Տիմոշենկոյի տուն նրանց հաջողվել է այցելել  միայն  երկրորդ փորձից: Տիմոշենկոն ապրում է ընդհանուր 450 քմ տարածքով երկհարկանի առանձնատանը:Նա վստահեցրել է, որ տունը վարձակալում է արդեն 10 տարի և խոստացել է ներկայացնել փաստաթղթերը, սակայն այդպես էլ ցույց չի տվել:

Առանձնատանը 10 ավելի սենյակներ են եղել, այստեղ երկու տնտեսուհիներ են աշխատում եւ 4 անվտանգության աշխատակից:

Ակտիվիստ Սերգեյ Կապուստյանն ասել է, որ  իրենք տեսել են միայն խոհանոցը, ընդունարանը և հյուրասենյակը։ Ննջասենյակ, լողասենյակ և 2-րդ հարկ չեն թույլատրել բարձրանալ՝ ասելով, որ այնտեղ թափթփված է։ Ընդհանուր տպավորությունները, ըստ ակտիվիստի` Տիմոշենկոյի տունը թանկ և ճաշակով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ