23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մեղրիի մասին մոռացեք, վեց, յոթ տարի հետո այլևս չի լինի

“Կանաչների”  միության նախագահ Հակոբ Սանասարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի բնապահպանական խնդիրներին: 

Նա  գտնում է, որ բնապահպանության ոլորտին առնչվող ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս երկիրն ՛՛ուղղակի մսաղացով անցկացնել՛՛, և արդեն այսօր իսկ երկիրը լուրջ բնապահպանական խնդիրների առաջ է կանգնած:

“Ամեն մի հանքը երկրաբանական ուսւումնասիրության ենթարկելու համար հազարավոր դոլարներ են ծախսվում: Հայաստանը հրաբխային երկիր է և բոլոր ապարների մեջ կան թանկարժեք մետաղներ` ոսկի արծաթ, պղինձ և այլն: Յուրաքանչյուր մեկ տոննա հանքաքար հանելուց առաջանում է քսաներեք տոննա դատարկ ապար, ինչը լցվում է գետերը…”,-նշեց Սանասարյանը:

“Մեղրի քաղաքի մասին մոռացեք, վեց, յոթ տարի հետո այդ քաղաքն այլևս չի լինի: Միջազգային կազմակերպությունները մեզ մարդ չեն համարում, քանի որ Հայաստանում ստեղծվել են օրենքներ, որոնք խրախուսում են ժողովրդի կողոպուտը: Իրոք անելանելի վիճակ է:Այնտեղ արդեն լիցենզիա ունեցող տասնինը հանքավայր կա: Պատկերացրեք ցրված ուրանի առկայության տակ ոնց կարող են մարդիկ ապրել “,-նշեց բնապահպանը:

“Հայաստանում հանքարդյունաբերությունը հասել է աղետալի ծավալների, մենք երբևէ դեմ չենք եղել հանքարդյունաբերությանը, սակայն դա պիտի լինի համապատասխան չափանիշների մեջ, լինի պատասխանատու”,-նկատեց ասուլիսի մյուս բանախոսը՝ Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող Աննա Աղլամազյանը:

Բնապահպան Եղիա Ներսիսյանը նշեց, որ կոնֆերանսի օրը բնապահպանության նախարարին գետի պղտոր ջուր առաջարկելը նվազագույն քայլն էր, որ հնարավոր էր անել.

“Ծայրահեղ կլիներ եթե պոչհանքը հանեինք իրանց գլին լցնեինք մենք շատ մեղմ ենք վարվել: Վարչապետը շատ խելացի, շատ արագ փափկացնելու համար այդ միջավայը կանչեց բնապահպաններին, ասեց՝ եկեք մեր մոտ այդ հարցը քննարկենք”,-պատմեց Եղիա Ներսիսյանը:

Ի դեպ,  Ներսիսյանը նշեց, որ համահայկական բնապահպանական ճակատը չի գնալու վարչապետի հետ հանդիպման:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ