Հարուցիչները ոչ աղքատ են ճանաչում, ոչ հարուստ
Ապրիլի 24-30-ը իմունիզացիայի շաբաթն է: Այս մասին այսօր Ծաղկաձորում ԶԼՄ-ների համար իմունականխարգելման գործընթացի վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա նշեց, որ սրա նպատակն է մարդկանց իրազեկելը, որպեսզի արդյունքում բնակչությունը զերծ մնա վարակիչ հիվանդություններից։ ՛՛Այս շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռվելու է իմունիզացիայի վրա՛՛,-նկատեց նա՝ հավելելով […]





































