16 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

Հրայր Թովմասյանը հանդիպել է նախագահի ու վարչապետի հետ

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը հանդիպումներ է ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, երբ հետաքրքրվեցինք, թե նոր Կառավարության կազմում լինելու է, թե ոչ: 

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ իր ցանկությունները ներկայացրել է նրանց, սակայն թե մասնավորապես ինչ են խոսել, չցանկացավ ասել: ՛՛Ինչո՞ւ եք ուզում, որ իմ ու նախագահի ու իմ ու վարչապետի զրույցը  բոլորի սեփականությունը դառնա: Եթե որոշեի, որ բոլորի սեփականությունը պիտի դառնա, կասեի՛՛:

Հարցին, թե ինչպես կմեկնաբանի լուրերը, որ ԲՀԿ-ը է պահանջում իր հրաժարականը, նա հորդորեց հարցը ԲՀԿ-ին ուղղել: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ