17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Արթուր Բաղդասարյանը հրաժարական տվեց /վիդեո/

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախ հայտարարեց, որ որպես պետական ու քաղաքական գործիչ վերջին վեց տարիների ընթացքում իրենց աշխատանքների շնորհիվ հաջողվել է ազգային անվտանգության խորհուրդը կայացնել, այդ կառույցը ճանաչել տալ երկրի սահմաններից դուրս: ՛՛Մեր երկրի իրավիճակներում կարճաժամկետ տեսլականից անցանք երկարաժամկետ պլանավորման մեր ազգային անվտանգության տարաբնույթ ոլորոտներում՛՛,-նկատեց նա:

Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԽ նախագահին ու բոլոր անդամներին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: ՛՛Այս կառույցն այսօր կայացած է՛՛,-նկատեց նա:

Ապա ՕԵԿ առաջնորդը  հայտարարեց իր հրաժարականի մասին: ՛՛Այս հրաժարականը վերլուծված, փաստարկված որոշում է՝ ելնելով Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակից՛՛:

Նշենք, որ մի քանի օր առաջ ՕԵԿ-ը հայտարարեց, որ դուրս է գալիս կոալիցիայից: Նկատենք, որ լրագրողների հետ այս հանդիպմանը ներկա են նաև ՕԵԿ փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը և Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ դեռ մի քանի օր առաջ էր հայտարարվել, որ Արթուր Բաղդասարյանը կզբաղեցնի ՀԱԿՊ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը:  

Մանրամասներն ու տեսանյութը՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ