07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Խոսելով Երևանի և իտալական քաղաքների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների մասին` Տարոն Մարգարյանը կարևորել է դրանց ընդլայնման և առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները. […]

Զրահամեքենաներ են բերվել Կիեւ /վիդեո/

Կիեւի կենտրոնական Գրուշեւսկու փողոց զրահամեքենաներ են բերվել: Հատուկ ջոկատայինները հետ են մղել ցուցարարներին Գրուշեւսկու փողոցից եւ գրավել են Եվրոպական հրապարակը, փոխանցում է  INTERFAX.RU-ն: Համաձայն շրջանառվող լուրերի` իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների:

Շվարցենեգերն աջակցում է Կլիչկոյին եւ ուկրաինացի ցուցարարներին

Հայտնի դերասան, Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը Թվիթերի իր էջում իր աջակցությունն է հայտնել ուկրաինական “ՈՒԴԱՐ” կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոյին, ինչպես նաեւ Կիեւի փողոցներ դուրս եկած ցուցարարներին:   “Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում իմ ընկեր Վիտալի կլիչկոյին եւ ուկրաինացի ժողովրդին, ովքեր պայքարում են ժողովրդավարության համար”,- գրել է Շվարցենեգերը: Շիշեցնենք, որ վերջին օրերին Ուկրաինայի մայդանում […]

Կամո Արեյանը չի տեսնում

Լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը խոսելով բազմաբնակարանային շենքերի, բակային տարածքների բարեկարգման մասին նշեց,  որ անցած տարի  400 բակային տարածքներ  կարգի  են բերվել և հանձնվել բնակիչներին։  “Բակային տարածքները մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք խաղահրապարակներ, զրուցարաններ, ենք կառուցում, բակերում ցայտաղբյուրներ և նստարաններ ենք տեղադրում”,-փաստեց  Կամո Արեյանը։  Նա հավաստեց, որ  քաղաքապետարանը  բակային տարածքները ազատում է  ավելորդ […]

2013 թ. գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել եւս 11 գերատեսչություն

Կառավարությունում այսօր շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ քաղաքաշինության, ՀՀ բնապահպանության, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ պաշտպանության, ՀՀ արդարադատության, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարները, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության […]

Վրաստանի նախագահին Թուրքիայում խնդրել են չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը Վրաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաեւ Հայոց ցեղասպանությանը, գրում է թուրքական Anadolu-ն: Չիչեքը խնդրել է չաջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Նա ասել է նաեւ, որ 1915-ի իրադարձությունների հետ կապված Հայաստանը եւ Սփյուռքը մոտեցող 2015-ին Թուրքիային սեւացնող քաղաքականություն են իրականացնում։ […]

Ձիու տարին անբարենպաստ է հենց ձիու համար. կանխատեսումներ ըստ նշանների

Հորոսկոպով ըստ տարիների նախատեսված նշանները բավականին մեծ անդրադարձ ունեն մարդու կյանքի վրա: Այսպես է կարծում պատմաբան, աստղաբան, չինական մետաֆիզիկայի մասնագետ Աննա Հախվերդյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ կապույտ, փայտե ձիու տարին հատկապես բարենպաստ է` ցուլ, նապաստակ, խոզ և այծ աստղակերպ նշանների տակ ծնվածների համար: Ձիու տարին նախ և առաջ անբարենպաստ է հենց ձիու […]

Եթե Մայդան դառնա /վիդեո/

Գագիկ Ղամբարյանը 1988թ-ից Ազատության հրապարակում է: “Ամեն ինչ տեսել եմ` 88, Մարտի 1, Րաֆֆի, Լեւոն… մի խոսքով ինչ կատարվել ա, բայց վերջը չեմ կարողանում հասկանալ”,-ասում է: Հունվարի 18-ին էլի հրապարակում էր: Գիտի՝ կուտակային կենսաթոշակների օրենքի դեմ են հիմա էլ պայքարում: Մարզիկ է, հայ քրիստոնյա եւ գտնում է, որ մի բան կփոխվի, եթե Ազատության հրապարակը դառնա […]

Ծննդյան օրը Հենոն փայլել է դաշտում /վիդեո/

Դորտմունդի ՛՛Բորուսիան՛՛ Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանին նախապատրաստվելու ընթացքում հերթական ընկերական հանդիպումն է անցկացրել: Թիմը մրցել է գերմանական ցածր լիգաներից մեկում հանդես եկող ՛՛Դույսբուրգի՛՛ հետ: ՛՛Բորուսիան՛՛ ջախջախել է մրցակցին 6-1 հաշվով:  Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը մասնակցել է առաջին խաղակեսին եւ դուբլի հեղինակ է դարձել: Հաջորդ հանդիպումը ՛՛Բորուսիան՛՛ կանցկացնի Գերմանիայի առաջնության շրջանակներում: 18-րդ տուրում սեփական հարկի տակ […]

Կյանքը տվեց հայրենի հողին. Արմենին հանձնեցին հողին /ֆոտո, վիդեո/

Այսօր Եռաբլուրում կայացավ ղարաբաղաադրբեջանական սահմանում զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությունը: Նշենք, որ հուղարկավորությունը ընթանում էր զինվորական կարգով, հայրենիքի համար կյանքը զոհած Արմենը զինվորական հագուստով էր: Եռաբլուրում էին բարձրաստիճան զինվորականներ` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, պատգամավորներ : Սեյրան Օհանյանը նշեց, որ թշնամին խաղաղ ճանապարհով չի ցանկանում հարցը լուծել եւ հերթական անգամ դիմեց նման գործողությունների: Նախարարը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի