09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

”Ֆուտբոլիստները պահանջել են, որ ես հեռանամ”.Սեւադա Արզումանյան

Ինչպես հայտնի է, Կապանի ”Գանձասարը” եւ գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը ապրիլի կեսին դադարեցրեցին համագործակցությունը:

Սեւադա Արզումանյանը Արմենիա հեռուստաընկերության ”Ֆուտբոլի ժամը” հաղորդման ժամանակ խոսել է ակումբից հեռանալու պատճառների մասին.

”Վերջին պարտություններից հետո շատ լուրջ, խորը խնդիրներ առաջացան: Ակումբի ղեկավարը հանդիպեց մարզչական շտաբի հետ եւ հայտնեց, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել: Ֆուտբոլիստներն ասել են, որ մարզչի ներկայությամբ կլինեն պարտություններ: Նման պայմաններում,  ակումբի շահերը հաշվի առնելով, ես պետք է հեռանայի, որպեսզի ակումբը չձախողի այն նպատակները, որոնք դրվել էին տարվա սկզբին: Ակումբի ղեկավարն ասաց, որ ֆուտբոլիստների պահանջն է, որ դուք հեռանաք”,-նշել է Սեւադա Արզումանյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ