11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ևս մեկ զինվոր է մահացել

Այսօր՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    ԼՂՀ ՊՆ […]

Քեսաբի հայերի այսօրվա` թվով արդեն երրորդ տեղահանությունը լրջագույն մարտահրավեր է. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանը Քեսաբի իրադարձությունների վերաբերյալ Հաագայի համաժողովների կենտրոնում հանդես է եկել մամուլի համար հայտարարությամբ։ Նախագահն իր խորը մտահոգությունն է հայտնել Քեսաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ: “Մենք բոլորս շատ լավ ենք հիշում Քեսաբի պատմությունը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում, ցավոք, հարուստ է հայերի տեղահանման դժոխային իրողություններով”,-ասել է Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը հիշեցրել է, որ առաջին […]

Ավելի լավատեսական ելույթ էի ակնկալում. Շարմազանովը՝ Մինասյանին

Արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ԱԺ ոչ իշխանական խմբակցությունների նախագծի վերաբերյալ խոսելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, թե  քաղաքացին իր միջին եկամուտից 70-80 տոկոսը ծախսում է հարկերի ու տուրքերի վրա: Այդ ամենը բեռ է, և եթե պետությունը նոր հարկատեսակ սահմանելիս դա հաշվի չի առնում, ուրեմն հաշվի չի […]

Ձեզանից վախեցող չկա. Թովմասյանը՝ ընդդիմությանը

    Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում հանդես եկավ ոչ իշխանական պատգամավորների առաջարկի վերաբերյալ ելույթով: Հիշեցնենք, որ չորս խմբակցությունները առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի կարմիր գծերի, արագաչափերի հետ կապված մի շարք հարցեր: Նախարարը նշեց, որ հանձնաժողովներ ստեղծվում են օրենսդրական նախաձեռնությունների հետ կապված: ՛՛Իսկ ի՞նչի վերաբերյալ է լինելու այս ժամանակավոր հանձնաժողովը՛՛,-հարցրեց նախարարը: Նա […]

Ջուր չի լինի

“Երևան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 26-ին ժամը 10.00-ից մինչև 24.00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի` Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 10-43 շենքերի, Մարգարյան 2-րդ նրբանցքի 1, 3, 5 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Բաշինջաղյան փողոցի 172, 174, 176, 178 շենքերի, Բաշինջաղյան 1-ին նրբանցքի, Կարապետյան, […]

Ժամանակակից պետության կարևորագույն խնդիրն արդյունավետ կրթական համակարգի ստեղծումն է. վարչապետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Ծաղկաձորում մեկնարկած “Կրթությունը, գիտությունը և տնտեսությունը բուհերում և դպրոցներում. ինտեգրում միջազգային կրթական տարածքում” թեմայով միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին:  Կառավարության անունից ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին՝ վարչապետը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս քննարկել առկա խնդիրները, լսել հեղինակավոր գիտնականների կարծիքները՝ հնարավոր մարտահրավերների վերաբերյալ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ […]

Սոչիի հանգստավայրում ձնակույտի տակ երկու հոգի է մահացել /վիդեո/

Նախօրեին Սոչիի “Ռոզա խուտոր” հանգստավայրում ողբերգություն է տեղի ունեցել: Ձնակույտը ծածկել է զբոսաշրջիկների 6 հոգանոց խմբին, որոնցից երկուսը մահացել են, տեղեկացնում է Труд-ը: Ձնակույտի բարձրությունը 100 մետր է կազմել: Ինչպես պազրվել է, մահացածները 46 եւ 16 տարեկան կանայք են: Խմբի անդամներից մեկն էլ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանդարինի պատմությունն ու Տեր-Պետրոսյանի կեղծված ընտրությունները

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը արագաչափերի, կարմիր գծերի հետ կապված հարցերի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական պատգմավորների առաջարկի վերաբերյալ հայտարարեց, թե այս հարցը պետք է իրավական հարթության մեջ լուծել, եթե համոզված են, որ գործ ունեն նման խախտումների հետ: Այս առաջարկը ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանին հիշեցրեց Թումանյանի պատմվածքներից մեկը: ՛՛Մի տղա, ով լեռներում է […]

Մխիթարյանը Գերմանիայի առաջնության ամենաօգտակար ֆուտբոլիստների թվում է

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է ”Հանովեր”-”Բորուսիա”  հանդիպման ամենադիմացկուն ֆուտբոլիստը: Նա բոլորից շատ է վազել խաղադաշտում` 12.91 կմ: Մրցակցի ֆուտբոլիստներից լավագույն արդյունքը Լարս Շտինդլինն է` 11.96 կմ: Մխիթարյանը ”Բորուսիայի” վերջին հանդիպմանը դարձավ նաեւ 2 գոլերի համահեղինակ: Այսպիսով, նրա հաշվին արդեն իսկ գրանցված է 10 գոլային փոխանցում, որը զիջում է միայն Ռիբերիի եւ Ալեքսանդր Մաքսիմի […]

Արժանացել են Հայաստանի Հանրապետության 2013թ. Պետական մրցանակին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ճշգրիտ և բնական գիտությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական մրցանակին են արժանացել Սինոփսիս ընկերության գլխավոր ճարտարագետ, Սինոփսիսի առաջատար հետազոտող դր. Երվանդ Զօրեանը և  ՀԳԱԱ անդամ, Սինոփսիս Արմենիա ընկերության ավագ կառավարիչ դր. Սամվել Շուքուրյանը՝ «Թեստային լուծումներ նանոչափական բյուրեղի վրա տեղավորված համակարգերի համար. ալգորիթմներ, մեթոդներ և թեստային ներկառուցվածք» աշխատանքի համար։ “Յուրաքանչյուր մարդու համար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի