”Ինչու Ղարաբաղում կարողացանք հաղթել և չկարողացանք Նախիջևանում”
”Ինքնին փաստն արդեն լավ է, բայց չեմ կարծում, թե այդտեղ մեծ արդյունք կա, նույնիսկ ՌԴ դուման 1993թ-ին ընդունեց Ցեղասպանության ճանաչման փաստաթուղթը միաձայն, բայց ոչ մի բան չտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, հրապարակախոս Զորի Բալայանը` ի պատասխան հարցի, թե ԱՄՆ կոնգրեսականների` Թուրքիային ուղղված քննադատական ելույթյուները, ինչպես նաև ՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի, Եվրախորհրդարանի Քեսաբի հարցով բանաձևը ինչ ազդեցություն կունենան:
Հարցին, թե սա չի հուշում, որ մենք պետք է ինչպես ղարաբաղյան պատերազմի ժամանակ հույսներս դնենք բացառապես մեզ վրա ու առանց սպասելու գերտերությունների բարեհաճությանը՝ ինքներս գործենք նաև Քեսաբի պարագայում, նա պատասխանեց. ”Սա մի քիչ ուրիշ հարց է։ Ղարաբաղում ինչու կարողացանք հաղթել և չկարողացանք Նախիջևանում։ Մենք Նախիջևանում էլ պետք է սկսած լինեինք, բայց արդեն դուրս էինք եկել, և այնտեղ չորս բոլորն արդեն թուրքեր էին։
Ինքը Սիրիան գտնվում է պատերազմի մեջ, իսկ Քեսաբիայի հարևանը թուրքն է: Նրանք փաստորեն օգտագործել են իրենց հնարավորությունը` վերցնելու մի քանի մետր ևս։ Գիտեք` պայքարելը պետք է ժողովուրդը ոտքի կանգնի, ինչպես ղարաբաղյան շարժման ժամանակ էր, բայց այսօր երկպառակտված է մեր ժողովուրդը, այդ հարցերը, որ տալիս եք դժվար է դրանց պատասխանել, երբ ժողովուրդը միասնական չէ”։