“Մեծ եղեռն”. Օբաման կրկնեց նախորդ տարվա ձեւակերպումը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 1915թ.-ի դեպքերին առնչվող ամենամյա հայտարարություն է արել, որում կրկին անցյալ տարվա ձևակերպումն է արել`«Մեծ եղեռն»` խուսափելով «ցեղասպանություն» բառն օգտագործելուց, գրում է The Armenian Weekly-ն:
Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և հարգանքի տուրք մատուցում բոլոր նրանց, ովքեր դարձան 20-րդ դարի ամենասարսափելի ոճրագործություններից մեկի զոհը։ Մենք հիշում ենք 99 տարի առաջ տեղի ունեցած սարսափը, երբ 1.5 մլն հայեր սպանվեցին Օսմանյան կայսրության տարիներին: Այս կերպ մենք հիշեցնում ենք մեզ մեր ընդհանուր պարտավորությունները, որպեսզի մարդկային պատմության նման մութ հատորները երբեք չկրկնվեն:
Անցյալի ցավալի էջերին առերեսվելը և դրանք ճանաչելը ժողովուրդներին և պետությունները դարձնում է ավելի հզոր` հիմք դնելով արդար և հանդուրժող ապագայի համար…»: