11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

“էս ձեռիս փետով հատ-հատ կջարդեմ սաղի գլուխները…” ՀՀԿ-ի տատին` “Դ!եմ եմ”-ի հետ

Մարտի 22-ին “Դ!եմ եմ” նախաձեռնության հրավիրած հանրահավաքին և հաջորդաբար նաև երթին մասնակցում էր նաև ՀՀԿ-ական հայտնի Սուսաննա տատին: Տատին եկել էր ասելու, որ ինքը կողմ է օրինագծին և պայքարելու է, որ այն իրականություն դառնա. “էս ձեռիս փետով հատ-հատ կջարդեմ սաղի գլուխները: Թող երկիրս հանգիստ թողեն, հենա Րաֆֆին լավ էլ չաղացելա: Բա Հրանտիկը՝ երկիրս կերավ…”,-բղավում էր […]

Խաչիկյանի դատը ապրիլի 1-ին

Հայաստանի սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով դատաքննությունը կշարունակվի ապրիլի 1-ին:  Նիստը նախագահելու է  Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը: Արշակ Վարդանյանը Խաչիկյանի գործով երրորդ դատավորն է: Առաջինը՝ Մխիթար Պապոյանն է, ով նշանակվեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նրան փոխարինեց Մեսրոպ Մակյանը, ով էլ […]

Օձը կուլ է տվել կոկորդիլոսին /ֆոտո/

Ավստրալիայում օձի եւ կոկորդիլոսի 5 ժամ տեւած պայքարն ի վերջո ավարտվել է օձի հաղթանակով, տեղեկացնում է Thе Telegraph–ը: Այս ամենին ականատես է եղել զբոսաշրջիկ մի կին, ով լուսանկարել է կենդանիների պայքարը: Նա պատմել է, որ օձն ամբողջովին կուլ է տվել կոկորդիլոսին, չնայած որ վերջինը շատ ավելի մեծ է եղել, քան օձը: 

Ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է երիտթուրքերի քաղաքակնությունը. պատմաբան

ԵՊՀ ռեկտորի օգնական, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը ֆեյսբուքում անդրադարձել է Քեսաբի հայաթափմանը. “Քեսաբի դեպքերը, այսօր հայ-ադրբեջանական շփման գծում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ զոհված Գառնիկ Թորոսյանի մահը Թուրքիայի և նրա կրտսեր եղբոր վարած հակայակական քաղաքականության արդյունքն են: Այս դեպքերը ևս մեկ անգամ հաստատում են այն փաստը, որ Հայոց Ցեղասպանությունից 100 տարի անց Թուրքիայի ու Ադրբեջանի […]

Վախի եւ խուճապի նոպանե՞ր

 Ազգային ժողովի  “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հայտարարություն է տարածել:  “Քիչ առաջ` Ազգային Ժողովում, Խորհրդարանական ամբիոնի հետեւից փորձում էր ինքնակայանար կառավարության ներկայացուցիչ Դավիթ Սարգսյանը: Ով առանց տրամաբանելու եւ իրականության ցնորված պատկերացման պատճառով շահարկեց Բարգավաճ Հայաստան կուսակցության անունը: Զարմանալի չէ, որ թելադրանքով շարժվող մանր եւ միջին տրամաչափի գործիչները ծածուկ փորձում են հարձակվել ԲՀԿ-ի վրա: Ինչ […]

Դիակներ, կմախքներ ու ստրուկներ. “սարսափ-տուն” է հայտնաբերվել

Նիգերայի քաղաքներից մեկում, լքված մի տանը, ոստիկանները հայտնաբերել են կապված մարդկանց կմախքներ ու դիակներ, ինչպես նաեւ ողջերի, որոնք սակայն սարսափելի վիճակում են եղել: Նրանք շղթաներով կախված են եղել: Տեղի բնակիչներն այդ լքված տունն անվանելիս են եղել “սարսափ-տուն”, տեղեկացնում է BBC-ն: Փրկված գերիներից մեկը մահացել է հենց ոստիկանների աչքի առաջ: Ողջ է մնացել մի կին, ով […]

Ֆուտբոլային գոլի անհավանական տոնում/վիդեո/

Էստոնական ”Նիմմե Կալյու” ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Խիդեսոտի Վակուին օրիգինալ ձեւով է տոնել ”Ֆլորայի” դարպասն ուղարկած գնդակը: Գոլը խփելուց հետո նա մոտեցել է խաղադաշտի անկյանը, որպեսզի բոուլինգ խաղա: Կեգլիի դերում հանդես են եկել խաղընկերները: Այսկերպ Վակուին ամեն ինչ արել է գոլը անմոռանալի դարձնելու համար:

Մանկական ստացիոնարներում նկատվում է շնչառական վարակների աշխուժացում

Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների` 2014 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում դիտվում է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիության նվազում: Նվազել են նաև լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերը: Իրականացված ամբուլատոր և ստացիոնար հետազոտությունները վկայում են, որ ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը (H1N1 պանդեմիկ և H2N3 ենթատեսակներ): Տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանի […]

Մեքենան անցել է սառույցի տակ. կա զոհ

Կամչատկայում նախօրեին Բոլշակա գետի շրջակայքում մեքենա է անցել սառույցի տակ: Մեքենայում եղել են 1957 թվականին ծնված վարորդն ու նրա կինը: 5 սանտիմետրանոց սառույցի շերտը չի կարողացել պահել մեքենայի ծանրությունը, կոտրվել է, եւ մեքենան անցել է սառույցի տակ: Կնոջը հաջողվել է դուրս գալ մեքենայից ու փրկվել, սակայն նրա ամուսինը մահացել է:

Ի՞նչու ԲՀԿ-ն չի անդրադառնում Ծառուկյանի խաղատանը. ֆինանսների նախարար

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը արագաչափերի, վճարովի ավտոկանգառների, չշահագործվող ավտոմեքենաների տուգանքների հարցի առնչությամբ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու 4 ոչ իշխանական ուժերի նախաձեռնության քննարկմանը՝ ոչ իշխանական ուժերին հարցրեց, թե ի՞նչու ներկայացված հարցադրումների մեջ չի ներառվել Գագիկ Ծառուկյանին պատկանող խաղատունը, որն ընդունված օրենքի համաձայն՝ երևանամերձ շրջանում միակն է մնացել, իսկ մյուս փոքր խաղատները փակվել են։ Նախարարը այնուհետեւ դիմեց Նաիրա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի